Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկել երկրում համընդհանուր ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ հայտարարությամբ։
Նա նշել է, որ Թուրքիայի նախագահական ընտրությունները, ինչպես նաև երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թ․ մայիսի 14-ին։
Ի սկզբանե, համապետական քվեարկությունը նախատեսված էր այս տարվա հունիսի 18-ին։ Թե ո՞րն է Էրդողանի նման որոշման պատճառը՝ հայտնի չէ։
Դիմելով առաջին անգամ ընտրություններին մասնակցող երիտասարդներին, Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել նրանց ճիշտ որոշում կատարել։

















