Իրանը կձեռնարկի անհապաղ և խիստ գործողություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խմբավորումների կամ պատժամիջոցների ցուցակում ներառելու վերաբերյալ ցանկացած քայլի:
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողությունների դեպքում, Իրանը տարածաշրջանում ԵՄ երկրների բանակները կճանաչի որպես ահաբեկչական խմբավորումներ»,- ասել է Մեջլիսի նախագահը։
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է պատասխան արձագանքի։
Հավելենք, որ հունվարի 19-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ ենթադրյալ ահաբեկչական գործունեության, ցուցարարներին ճնշումների ենթարկելու և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար:

















