Աշխարհ
23.01.2023

Ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե պայմաններ չկան Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով

Ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե պայմաններ չկան Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով

ԵԽԽՎ-ի նիստերի օրակարգում 91 կողմ ձայնով ընդգրկվել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկում անցկացնելու առաջարկը: Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը: Այն կանցկացվի հունվարի 23-27-ը։ Վեհաժողովի լիագումար նիստերի ընթացքում նախատեսված են Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի, Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտրիրի ելույթները։

ՌԴ-Ի ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ. ՊԵՍԿՈՎ

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ներկայում պայմաններ չկան ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե բանակցությունների համար՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք լսել ենք հայտարարություններ Կիևից, մենք գիտենք ուկրաինական ռեժիմի կողմից բանակցությունների անցկացման անհնարինության իրավական հիմնավորումը։ Դրա համար կարելի է դե ֆակտո ճանաչել մի բան՝ որևէ պայման նման բանակցությունների համար չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք եկե՞լ է երկու երկրների միջև բանակցությունների ժամանակը։

Բանակցությունների թեմային այսօր անդրադարձել է նաև Ռուսաստանի գլխավոր դիվանագետը: «Արևմտուտքը Կիևին ուղիղ ասում է՝ դեռ վաղ է Ռուսաստանի հետ բանակցել, հակամարտության շուրջ բանակցությունները պետք է սկսել ուժի դիրքերից՝ Ռուսաստանին վերադարձնելով 1991 թվականի սահմաններին»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա շեշտել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, և որքան երկար Արևմուտքը հրաժարվի բանակցություններից, այնքան ավելի դժվար կլինի հակամարտության լուծում գտնելը։ Հարցին, թե որ երկրները կարող են միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում, Լավրովը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահը սեպտեմբերին հրամանագիր է ստորագրել, որով արգելում է ուկրաինացի որևէ պաշտոնյայի բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ-ՈՒՄ ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ԹՐԵՅՍԻՆ ՇՈՒՏՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՌԴ. ՌՅԱԲԿՈՎ

ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Ռուսաստան, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ռյաբկովի խոսքով՝ դեսպանի ժամանումից հետո կշարունակվեն ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունները։ Ռյաբկովի խոսքով՝ լարվածություն ստեղծող հարցերի շուրջ խորհրդակցությունները «կոչված են այդ անդունդը փոքրացնելու և շփման եզրեր գտնելու»: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը Թրեյսիի՝ դեսպանի պաշտոնում նշանակումը հաստատել Է 2022 թ. դեկտեմբերի 21-ին։ Նա դարձել Է Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը։

ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԸ ՎՃՌՈՐՈՇ ԿԼԻՆԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ. ՄԻՇԵԼ

Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայում հակամարտության համար՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը: Շառլ Միշելի խոսքով՝ այդ ընթացքում կորոշվի Ուկրաինայում իրադարձությունների հետագա զարգացումը։ «Հաջորդ 2 կամ 3 շաբաթները վճռական են։ Հակամարտության և աշխարհի համար։ Այն, ինչ տեղի կունենա 2023 թ., իսկ շատ բան կախված է առաջիկա շաբաթներից, կորոշի մեր ապագան»,- ասել է Միշելը։ Ուստի, Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային և ուղարկել անհրաժեշտ օգնությունը։ Միշելն ակնկալում է նաև, որ ԵՄ երկրների ղեկավարները «նոր լիցք կհաղորդեն» քննարկումներին՝ Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներից միջոցները Կիևին ուղղելու վերաբերյալ։

ԳԴՀ-Ն ԼԵՀԱՍՏԱՆԻՆ ԿԹՈՒՅԼԱՏՐԻ ՏԱՆԿԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԿԻԵՎԻՆ. ԲԵՐԲՈՔ

Եթե Լեհաստանը դիմի գերմանական Leopard-2 տանկեր Ուկրաինային մատակարարելու թույլտվության համար, ապա կստանա մեր համաձայնությունը՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ «Նման հարցում չի ստացվել: Եթե լիներ, մենք որևէ խոչընդոտ չէինք ստեղծի»,- ասել է Բերբոքը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Գերմանիայի օրենսդրության համաձայն՝ այն երկրները, որոնց սպառազինության մեջ գերմանական արտադրության զենք կա, իրավունք չունեն դրանք վերաարտահանել մարտական գործողությունների գոտի՝ առանց Գերմանիայի կառավարության համաձայնության։ Լեհաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Վարշավան պարզապես կարող է անտեսել գերմանական արտադրության տանկերի վերաարտահանման վերաբերյալ գերմանական ցանկացած սահմանափակում։ «Համաձայնությունը երկրորդական հարց Է: Կա՛մ մենք կստանանք այդ համաձայնությունը, կա՛մ մենք ինքներս կանենք այն, ինչ պետք է արվի»,- ասել է Մորավեցկին։

1lurer.am

Լրահոս
Պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի մոտ 325 մլն դրամ
11:22
Պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի մոտ 325 մլն դրամ
Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար
11:12
Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:09
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
11:07
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
FLYONE ARMENIA-ն CFM International-ի հետ ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր
11:04
FLYONE ARMENIA-ն CFM International-ի հետ ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան