Աշխարհ
23.01.2023

Արցախի ՀԿ-ները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին

Արցախի ՀԿ-ները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին

Արցախի 40 հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին, որը ներկայացնում ենք ստորև.

«Շուրջ երեք տասնամյակի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ այնուհետև՝ նրա երեք համանախագահները, ունենալով համապատասխան միջազգային մանդատ, առաջատար միջնորդական դեր են խաղացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու ուղիների որոնման գործում՝ բացառապես խաղաղ ճանապարհով՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։ Հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդգրկել են նաև այնպիսի կարևոր սկզբունքներ, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա պիտի որոշվի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Սակայն 2020 թվականին, Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ի չիք դարձրեց հակամարտության խաղաղ կարգավորման ողղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմամյա ջանքերը։

Վստահ ենք, որ ուժի ապօրինի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող և չպետք է ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը՝ Մերձավոր Արևելքի երկրներից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հարյուրից ավելի հայ ռազմագերիների ապօրինի պահումը և ռազմական այլ հանցագործություններ դատապարտվել են մի շարք երկրների խորհրդարանների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու հաստատությունների կողմից։

Օգտվելով միջազգային ասպարեզում առկա բարդ իրավիճակից և Արցախի Հանրապետության անկախության չճանաչված լինելուց՝ Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Արցախի ժողովրդի դեմ հերթական հանցավոր գործողությանը՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արգելափակելով տրանսպորտային հաղորդակցությունը Լաչինի (Քաշաթաղի) միջազգայնորեն ճանաչված միջանցքով, որը Արցախը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին է։

Շրջափակումը խախտում է Արցախի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների, ինչպես նաև մի քանի տասնյակ հազարավոր կանանց և տարեցների իրավունքներն ու ազատությունները: Արցախի շրջափակման հետևանքով արդեն իսկ լուրջ խնդիրներ են ծագել դեղորայքային ու պարենային ապահովման գործում, երկիրը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։ Տրանսպորտային միջանցքի արգելափակման հետևանքով նաև դադարեցվել է լայնածավալ շինարարությունը, որն իրականացվում էր 2020 թվականի ադրբեջանական օկուպացիայի պատճառով իրենց տները թողած փախստականներին ու հարկադիր տեղահանվածներին բնակարանով ապահովելու նպատակով։

Ադրբեջանի իշխանություններն իրենց հանցավոր գործողություններով անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար՝ նպատակ ունենալով ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվելու իր հիմնարար իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ Որպես այլընտրանք՝ առաջարկվում է կամ լրիվ բնաջնջում, կամ էլ Արցախի բնիկ ազգաբնակչության հարկադրում՝ լքելու իր մշտական բնակության վայրերը։

Թուրքիայի ղեկավարության պաշտոնական աջակցությամբ, Արցախի 120 հազար  բնակիչների պատանդ վերցնելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած պահանջները, որոնք կրում են քաղաքական ու շահադիտական բնույթ, ըստ միջազգային իրավունքի՝ հանդիսանում են միջազգային ահաբեկչության դրսևորման բարձրագույն ձև։

Թուրք-ադրբեջանական տանդեմի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է  մինչև այսօր։ ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների, Ռուսաստանի կոչերը և բացառապես քաղաքական գործիքակազմի կիրառումն անհրաժեշտ ազդեցություն չեն գործում էթնիկ հայերի դեմ նշյալ երկակի ցեղասպանական քաղաքականության վրա։

Հաշվի առնելով, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն ի  վիճակի չէ խոչընդոտելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորություններին՝ խնդրում ենք Ձեզ քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։

Համոզված ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ Ձեր ղեկավարած երկրներն ունեն մշտական անդամի կարգավիճակ, օժտված է բավարար միջազգային-իրավական հիմունքներով ու հնարավորություններով՝ անհրաժեշտ գործիքակազմի ամբողջական կիրառման համար՝ զսպելու Ադրբեջանին ցեղասպանական մտադրությունների իրականացումից և դադարեցնելու ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող նրա հանցավոր գործողությունները»։

Լրահոս
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
17:14
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
13:10
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին