Օգոստոսի 23-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի «Մեղրաքար» կոչվող հատվածում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Օգոստոսի 23-ին, ժամը 09:16-ի դրությամբ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Որոտան գյուղում բռնկված հրդեհի վայրում իրականացնում է հերթապահություն:
Օգոստոսի 22-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ: Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա բուսածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև N զորամասից 50 զինծառայող և զորամասից 1 ջրատար: 4 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից իրականացրել են հերթապահություն:
Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Վարդավանք գյուղի վերջնամասում փրկարարներն ու անտառտնտեսության աշխատակիցներն իրականացնում են հերթապահություն: Այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք և 8 հա անտառածածկ տարածք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: