Գորիս-Ստեփանակերտ երթուղով ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ մեկ ավտոշարասյուն է անցել՝ մարդասիրական բեռներով, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում:
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը», ասված է հայտարարության մեջ:

















