Լրահոս 24/7
25.01.2023

Իրանը թմրանյութերի դեմ պայքարի համար տարեկան մինչև 1 մլրդ դոլար է ծախսում

Իրանը թմրանյութերի դեմ պայքարի համար տարեկան մինչև 1 մլրդ դոլար է ծախսում

Իրանի Իսլամական Հանրապետությունը տարեկան 700 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար է ծախսում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի Իրանի շտաբի գլխավոր քարտուղար Էսկանդար Մոմենին կարևորել է թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային աջակցությունը: Նա IRNA գործակալությանը հայտնել է, որ Միջազգային մարմինների զեկույցների համաձայն՝ թմրանյութերի հայտնաբերման մոտ 92%-ը կատարվում է Իսլամական Հանրապետության կողմից, և երկիրն այս հարցում լիովին միայնակ է։

Թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում զգալի ծախսերը ներառում են սահմանի փակումը, մաքսանենգությանը հակազդելը, թմրամիջոցների տարանցման հայտնաբերումն ու մոնիտորինգը, պահանջարկի կրճատումը, բուժման ապահովումը և այլն: Պաշտոնյան հավելել է, որ Իրանը միջազգային կազմակերպություններից օգնություն չի ստանում:

Ըստ Մոմենիի՝ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը Թեհրանում  գրասենյակ է բացել 1999 թ.-ին, և այդ ժամանակից Իրանը ՄԱԿ-ի հետ լավ համագործակցություն է հաստատել թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում։ Սակայն, չնայած Իրանի գործողություններին հավանություն տալուն, ՄԱԿ-ը ֆինանսական ոլորտում կախված է դոնոր երկրներից, որոնք հիմնականում արևմտյան և եվրոպական երկրներն են։

Մոմենին ընդգծել է այն փաստը, որ թմրամիջոցների դեմ պայքարի գործընթացում Իրանի ամենակարևոր խնդիրն այն է, որ երկիրը սահմանակից է Աֆղանստանին, որը թմրանյութերի ամենախոշոր արտադրողն է, իսկ վերջերս նաև դարձել է մետամֆետամինի խոշոր արտադրող:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է