Աշխարհ
26.01.2023

Պետք է կոտրենք երկակի ստանդարտների այս շղթան. Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Պետք է կոտրենք երկակի ստանդարտների այս շղթան. Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել «Եվրոպայի խորհրդի ռեկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ:

«Պարո՛ն նախագահ,

Այսօր շատ երկրներ կանգնած են ժողովրդավարության և անվտանգության միջև դժվարին ընտրության առաջ: Նման իրավիճակում նկատելի է, որ մեր քաղաքացիները Եվրոպայի խորհրդից որևէ էական ակնկալիք չունեն:

Առաջարկում եմ միասին մտորել ինչո՞ւ ենք հայտնվել այս իրավիճակում: Իմ գնահատմամբ պատճառը մասամբ այն է, որ Եվրոպայի խորհուրդը, որը նախատեսված է լինելու իսկական ժողովրդավարական արժեքների և ազատությունների բաստիոն, սկսել է հանդուրժել իր անդամներից ոմանց որոշակի փոխակերպումը հիբրիդային, ճնշող ռեժիմների: Նման պետություններում մենք ականատես ենք լինում քաղաքական հետապնդումների և ընտրությունների միջոցով, այսպես կոչված, օրինական քաղաքական մրցակցության, իսկ ժողովրդավարական կառավարումն էլ վերածվել է մեծամասնության դիկտատուրայի: Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի: Ի դեպ, այս պետությունների սովորական ցանկը հեշտությամբ կարելի է գտնել «Economist»-ի հրապարակվող ժողովրդավարության ինդեքսում:

Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների և երկակի ստանդարտների այս շղթան: Դրա համար հարկ է բացառել ցանկացած շեղում սահմանված կանոններից, մոռանալ քաղաքական խայտառակ նպատակահարմարության մասին: Ազատ և ժողովրդավարական պետությունների համայնքին անդամակցելու համար պետք է հետևել դրա կանոններին, և դա յուրաքանչյուր անդամի գիտակցված ընտրությունը պետք է լինի: Մենք ոչ ոքի չպետք է խնդրենք մնալ, ոչ էլ որևէ մեկին պետք է խնդրենք միանալ մեզ:

Պարո՛ն նախագահ,

Միևնույն ժամանակ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների 43-րդ կոնգրեսը և Ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունը շարունակում է հիմք հանդիսանալ ժողովրդավարական կառավարման համար: Այդ ժողովրդավարության շնորհիվ մարդիկ լիովին գնահատում և ընդունում են հասարակական և քաղաքական կյանքում իրենց մասնակցության արժեքն ու պիտանիությունը: Սա վճռորոշ է ժողովրդավարության և ժողովրդավարական կառավարման ապագայի համար: Այդ իսկ պատճառով տեղական ժողովրդավարության զարգացման և հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը:

Պարո՛ն նախագահ,

Եզրափակելով՝ թույլ տվեք անկեղծ հույս հայտնել, որ 4-րդ գագաթնաժողովից հետո մեր կազմակերպությունը կարող է վերագտնել իր նշանակությունն ու հետևել դրան: Ավելի ուժեղ, սկզբունքային և վճռական գործընկերոջ հետ համագործակցությունը, որը հաստատուն է իր սկզբունքների հարցում, միշտ ավելի արդյունավետ է, հատկապես, երբ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության «կարմիր գծերն» ավելի վառ են և նույնն են բոլորի համար»,- նշել է Արմեն Գևորգյանը:

Լրահոս
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան