Բուրջ Համուդի «Արին» կենտրոնի դիմաց հունվարի 25-ին Լիբանանի հայ համայնքը ակցիա է անցկացրել՝ զորակցություն հայտնելով 45 օր շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «aztagdaily»-ին։
Ակցիան կազմակերպել են Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունը։
Ակցիայի ավարտին լիբանանահայ մի խումբ երգիչներ երգել են «Հայեր միացե՛ք» երգն ու «Սարդարապատ» հաղթերգը:

















