Լրահոս 24/7
26.01.2023

Սիմիդյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Սիմիդյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականացվող ECOserve ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը։

Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ ոլորտային զարգացմանն աջակցության առումով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության լավագույն գործընկերն է։ Գերմանիայի կառավարության աջակցությամբ շրջակա միջավայրի ոլորտում իրականացվում են ոլորտի զարգացմանն ու կայացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ հարուստ օրակարգով և թիրախային առաջնահերթություններով։

«Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կայացման ճանապարհով և Կառավարության առաջնահերթությունների մեջ է պետական գերատեսչությունների ինստիտուցիոնալ կայացումը։ Այս համատեքստում բարեփոխումներ են ընթանում նաև շրջակա միջավայրի նախարարությունում․ նախարարության ինստիտուցիոնալ կայացման առումով բոլոր ուղղություններով քայլեր են իրականացվում։ Այս օրակարգում ևս ակնկալում ենք Գերմանիայի կառավարության աջակցությունը»,-նշել է նախարարը և առավել մանրամասն ներկայացրել իրականացվող աշխատանքները։

Նախարարը մասնավորապես անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտում ռազմավարությունների մշակման կարևոր գործընթացին և գործընկերներից անկկալել գործուն օժանդակություն և մասնակցություն թե՛ դրանց մշակման, և թե՛ կյանքի կոչման ընթացքում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպանը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը ոչ միայն Գերմանիայի ներքին քաղաքականության առաջնահերթություններից է, այլև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագրին, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26 միլիոն եվրո, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան», «EU4Sevan» Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության, «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD1) հայ-գերմանական գիտահետազոտական ծրագրերին։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է յուրաքանչյուր ծրագրի մասով ընթացիկ իրավիճակը և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Կովկասի բնության հիմնադրամի կողմից ավելի քան 10 տարի շարունակ տրամադրվող դրամաշնորհային միջոցներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության բնության պահպանվող տարածքների պահպանության աջակցմանը, «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրին։ Նախարարի տեղակալը ևս կարևորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցությունը և տարբեր ծրագրերի շրջանակում դրական առաջընթաց արձանագրել։

Անդրադարձ է կատարվել նաև սպասվող միջկառավարական բարձրաստիճան բանակցութուններին շրջակա միջավայրի վերաբերյալ օրակարգի ներկայացմանը․ կողմերը պատասխանատուներ են նշանակել, որոնք աշխատանքներ կտանեն այդ ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հայ-գերմանական համագործակցության շրջանակներում առաջնահերթ դիտարկվող բոլոր ուղղություններով հետագա փոխշահավետ և համապարփակ համագործակցության ապահովման իրենց պատրաստակամությունը։

Լրահոս
Էդմոն Մարուքյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
11:39
Էդմոն Մարուքյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Միքայել Մինասյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն
11:14
Միքայել Մինասյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն
Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
11:05
Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը