Արցախ
26.01.2023

Ովքեր են Բերձորի միջանցքը արգելափակած ադրբեջանցիները. «Լուրերի» բացառիկ ուսումնասիրությունը

Ովքեր են Բերձորի միջանցքը արգելափակած ադրբեջանցիները. «Լուրերի» բացառիկ ուսումնասիրությունը

 Լաչինի միջանցքի փակման ակցիան համակարգում է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալությունը, որի գործունեությունը, իր հերթին, համակարգում է Ադրբեջանի Վերահսկող խորհուրդը, որը բաղկացած է 11 անդամից, որոնց նշանակում է Ադրբեջանի նախագահը: Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրերի» իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են 2022 թ. դեկտեմբերի 12-ին Բերձորի միջանցքը փակած որոշ ադրբեջանցիների պարզաբանված տվյալները, ինչպես նաև Ադրբեջանում գործող ոչ կառավարական ՀԿ-ների ցուցակը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նշված ճանապարհի փակման գործընթացին:

Ադրբեջանի վերահսկող խորհրդի 8 անդամ նշանակվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ­ներից, իսկ 3-ը՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց թվից:

Նշված ակցիայի լուսաբանման և տարածման գործընթացը համակարգում են Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունն և Ադրբեջանի մամուլի խորհուրդը, իսկ կամավորների աշխատանքը համակարգվում է Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միության կողմից:

Ակցիային առնչվող ոչ պետական կազմակերպությունների ցուցակը պայմանականորեն բաշխված է 6 խմբի, որպես կազմակերպություններ ներառված են 139 ՀԿ-ի, երիտասարդական 43 նախաձեռնության, 13 կամավորի (волонтер), հանրային խորհրդի 9 կազմա­կեր­պության, 4 կուսակցության, այդ թվում նաև իշխող «Նոր Ադրբեջան»-ը, և պետական մեկ հաստատության՝ կրոնական հաստատությունների հետ աշխատող պետական կոմիտեի անվանումները:

Ուսումնասիրվել են նաև վերոնշյալ ակցիայի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները:

Մասնավորապես նշված են 507 «ակտիվիստների» անուն-ազգանուններ, նրանց պաշտոնը, առնչությունը պետական-հասարակական կառույցներին, ինչպես նաև նրանց երկու կամ երեք անձնական լուսանկարներ:

Մասնակիցների գերակշիռ մասը լրագրողներ և հասարակական կազմակերպությունների անդամներ են, որոնց թվում են Բաքվի պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ:

Վերջիններիս լուսանկարները վերցված են համացանցից (հիմնականում Facebook-ից), որոնց մի մասը կատարված է ակցիայի ժամանակ:

Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է