Այսօր՝ հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, ևս երկու մարդ վիրավորվել է։
Զոհվածն ադրբեջանական իրավապահ համակարգի ծառայող է։
Հարձակումն իրականացրած անձը ձերբակալվել է։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, կատարվում է նախաքննություն։

















