Լրահոս

Դուք չեք նախագահում, այլ ես․ ԵԽԽՎ նախագահը լռեցրել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարին

«Դուք չեք նախագահը, ես եմ նախագահը»:

ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Լաչինի թեմայով քննարկման ժամանակ նման պատասխան է տվել ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը՝ արձագանքելով կառույցում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի դժգոհության, թե իրեն՝ որպես ադրբեջանական պատվիրակության ղեկավարի, խոսելու հերթ չի հասել, ու դա ցույց է տալիս այն, որ վեհաժողովը կողմնակալ է։

Քննարկման համար նախատեսված ժամանակը լրանալու պատճառով Կոքսը հայտարարել է՝ դեբատն ավարտվել է, ինչի պատճառով Սամադ Սեիդովի ելույթի հերթ չի հասել։

Նա լիագումար նիստերի դահլիճում հայտարարել է, թե վեհաժողովը կողմնակալ մոտեցում ունի։

Ի պատասխան՝ Թինի Կոքսը նշել է, որ Սեիդովը ծանոթ է կարգին, ժամանակը սպառվել է.

«Եթե հայերը կարողացան իրենց խոսքը ներկայացնել, բայց ես՝ որպես պատվիրակության ղեկավար, չկարողացա, ուրեմն սա կողմնակալ վերաբերմունք է»,- հայտարարել է Սեիդովը։

ԵԽԽՎ նախագահը վրդովվել ու պատասխանել է. «Մյուս անգամ չեմ հանդուրժելու Ձեր կողմից կարգի խախտումը։ Դուք փորձառու անդամ եք այս վեհաժողովում և գիտեք, որ չի կարելի այդպես վարվել, այստեղ ես եմ նախագահը»։

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

2 hours ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

3 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

3 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

4 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

4 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

5 hours ago