Լրահոս
27.01.2023

Հաշվի առնելով Ադրբեջանի ահաբեկչական բնույթը` հնարավո՞ր է արդյոք ԼՂ-ն պատկերացնել նրա կազմում․ Գևորգյան

Հաշվի առնելով Ադրբեջանի ահաբեկչական բնույթը` հնարավո՞ր է արդյոք ԼՂ-ն պատկերացնել նրա կազմում․ Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հունվարի 26-ին ելույթ է ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը (2022 թ. հունվար-դեկտեմբեր)» թեմայով քննարկման ժամանակ:

«Տիկի՛ն նախագահող,

Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաև այս Վեհաժողովում նրա ներկայացուցիչները ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ուզում, որ դուք օգտագործեք այս չճանաչված պետության անունը, չեն ուզում, որ դուք խոսեք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իր ագրեսիայի հետևանքով մարդկային զոհերի մասին: Ավելին, Ադրբեջանը 2021 թվականի մայիսից օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, անցած սեպտեմբերին նոր եռօրյա ինտենսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի հարավում և այդ ժամանակից ի վեր հրաժարվել լքելու մեր հողերը, նույնիսկ ամրություններ է կառուցել:

Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի: Ադրբեջանի կառավարությունը 46-օրյա պաշարում է սկսել Լեռնային Ղարաբաղում՝ զրկելով նրա ժողովրդին արժանապատիվ ապրելու, ազատ տեղաշարժվելու, սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներմուծման իրավունքից:

Սա սոսկ մարդու իրավունքների խնդիր չէ, այլ՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների պետական քաղաքականության դրսևորում:

Կարծում եմ՝ Եվրոպան պետք է շարունակի իր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղը: Բավական տարօրինակ է, որ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելություն ուղարկելու որոշումը չի իրականացվում: Ի՞նչ է սա: Անտարբերությո՞ւն, թե՞ մեր կազմակերպության գործունեության խաթարում:

«Economist»-ի ժողովրդավարության ինդեքսում Ադրբեջանը բնորոշվում է որպես ավտորիտար պետություն: Այն 40 տարուց ավելի ղեկավարվել է միևնույն ընտանիքի կողմից և վերջին 30 տարիների ընթացքում երեք պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ սպանելով հազարավոր մարդկանց, ոչնչացնելով հայ ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությունը: Այսօր այն հայերին ահաբեկում է Լաչինի միջանցքի պաշարման միջոցով:

Հաշվի առնելով Ադրբեջանի ավտորիտար ու ահաբեկչական բնույթը` հնարավո՞ր է արդյոք Լեռնային Ղարաբաղը պատկերացնել նրա կազմում:

Ադրբեջանը տարիներ շարունակ մեր կազմակերպությունում շահարկել է հասարակական կարծիքը, մի բան, ինչն այժմ չեն կարողանում անել Եվրոպական խորհրդարանում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ ԵԱՀԿ-ում: Մենք պետք է մտորենք՝ ինչո՞ւ է այդպես:
Ուզում եմ նաև այս Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը 2022 թվականի վերջից սկսել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ինքնակառավարման կարգավիճակի վերացման գործընթաց:

Սա Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ակնհայտ ոտնահարում է, որը պետք է կանխել: Ժամանակն է նաև, որ այս Վեհաժողովը շատ լրջորեն քննարկի այն պատվիրակությունների հավատարմագրերը չճանաչելու հարցը, որոնց կառավարությունները զբաղված են անդրսահմանային ուժի կիրառմամբ, կամ մարդու իրավունքների այլ լուրջ և կանոնավոր ոտնահարումներով՝ լինի դա իրենց տարածքում, թե դրանից դուրս»,- ասել է Արմեն Գևորգյանը:

Լրահոս
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
23:10
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
18:44
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
18:42
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
16:56
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
16:42
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
16:22
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
13:32
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
13:10
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի