Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն ամփոփել է Ավստրալիայի բաց առաջնությունում իր ելույթներն ու անդրադարձել այն երկրպագուներին, որոնք Հայաստանի դրոշներով աջակցել են իրեն ամբողջ մրցաշարի ընթացքում:
«Ինձ համար կարևոր է այն, որ Հայաստանի դրոշներով երկրպագուներ կային տրիբունաներում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար:
Ռուս երկրպագուներին չէին թողել Ռուսաստանի դրոշը բերել, սակայն ես զգացել եմ նաև նրանց աջակցությունը: Երջանիկ եմ, որ նրանք իրենց սերը տվեցին ինձ մինչև վերջին պահը»,-մրցաշարի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Խաչանովը:
Հավելենք, որ Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից:
Մրցաշարի ընթացքում հայ թենիսիստն Արցախին աջակցող գրառումներ էր արել տեսախցիկի վրա, ինչը հարուցել է Ադրբեջանի վրդովմունքը․ այդ երկրի թենիսի ֆեդերացիային դիմել է Թենիսի միջազգային ֆեդերացիային՝ Խաչանովին պատժելու պահանջով։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…