Լրահոս 24/7

Զախարովան անդրադարձել է ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հակառուսական քվեարկությանը

Ռուսաստանը նպատակահարմար չի գտնում արձագանքել տարբեր անձերի եւ քաղաքական ուժերի «բղավոցներին»։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում քվեարկությունը մեկնաբանելու խնդրանքին, որի ընթացքում ադրբեջանական պատվիրակության երկու անդամներ՝ Էրքին Գադիրլին եւ Քոնուլ Նուրուլլաեւան, կողմ են քվեարկել ՌԴ-ի եւ Բելառուսի քայլերը դատապարտող եւ Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձեւին։

«Պատկերացնո՞ւմ եք, թե քանի անձ կամ քաղաքական ուժ է վարժվում քաղաքական հռետորաբանության մեջ։ Յուրաքանչյուրին պետք է պատասխանե՞նք։ Ի՞նչ է, մենք պետք է պատասխանե՞նք յուրաքանչյուր բղավոցի կամ հառաչի»,-ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ եթե պատասխանեն ամեն ելույթի, ապա դրա համար ուժ չի մնա։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

21 minutes ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

41 minutes ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

1 hour ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

1 hour ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

1 hour ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…

2 hours ago