Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում այսօր Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել, ըստ նախնական տվյալների՝ զոհեր և վիրավորներ չկան, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, Baza Telegram ալիքի տվյալներով՝ վայրէջքի ժամանակ ուղղաթիռի շեղբերը հարվածել են գետնին և պոչի հատվածին։ Ըստ Mash-ի՝ վթարի պատճառ կարող էր լինել պտուտակների վնասումը։
Ռուսական աղբյուրները հայտնում են նաև, որ առկա տեղեկությունների համաձայն՝ Մի-8-ը պատկանում է «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատին, որը ենթակա է Ռուսաստանի նախագահի աշխատակազմին և ապահովում է օդային փոխադրումներ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պետության ղեկավարի համար, հաղորդում է «Ազատությունը»։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…
Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…
ԱՄՆ վարչակազմի հետ կապ են հաստատել «50, 60, գուցեև 70 երկրներ»՝ «հայելային» մաքսատուրքեր սահմանելու շուրջ…
ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե…
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք…
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…