Արցախ
27.01.2023

Փալոնի հեղինակած բանաձևի նախագծով դատապարտվում են Ալիևի կողմից Արցախում էթնիկ զտումների փորձերը

Փալոնի հեղինակած բանաձևի նախագծով դատապարտվում են Ալիևի կողմից Արցախում էթնիկ զտումների փորձերը

Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ինչպես նաև Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Դեյվիդ Վալադաոն (Հանրապետական, Կալիֆորնիա), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) առաջնորդում են մի բանաձև, որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական խախտումները, կոչ է արվում նախագահ Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ամբողջությամբ կիրառել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից մարդասիրական և զարգացման աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում հայ տուժածներին, «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Երկկուսակցական բանաձևում, որը հունվարի 27-ին սկսում է շրջանառվել սկզբնական համահովանավորողների համար, հայտարարվում է, որ «ադրբեջանական ուժերը խախտում են Հայաստանի և Արցախի հետ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորությունները»՝ 2020թ.-ին դեպի Արցախ իրենց լայնածավալ, առանց դրդապատճառի ներխուժումից հետո։

Բանաձևի նախագծում հայտարարվում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեգնական հռետորաբանություն է օգտագործել՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնել բնիկ հայերի նկատմամբ, և նրա վարչակարգը հետևողականորեն խախտել է կարևոր միջազգային մարդասիրական իրավական համաձայնագրեր 2020թ.-ի պատերազմի ընթացքում և մինչ օրս, ներառյալ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և Ժնևի կոնվենցիան»:

2020թ.-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման ապացույցները, ներառյալ՝ հրթիռային հարվածներ քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ինչպիսիք են հիվանդանոցներն ու դպրոցները, քաղաքացիական անձանց գլխատում, սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործում և հայ ռազմագերիների խոշտանգումներ և սպանություններ, լավ փաստագրված են հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը, Human Rights Watch-ը, Amnesty International-ը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ըստ աղբյուրի՝ բանաձևում ընդգծվում է, որ 2020թ.-ի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարությամբ, որը վերջ դրեց 2020թ.-ի պատերազմին և որը ստորագրված է Ադրբեջանի կողմից, «հստակ հայտարարվում է հոդված 6-ում, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ չանցնելով Շուշիի տարածքով, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ… Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։

 Նշվում է, որ անկախ այդ հոդվածից, 2022թ.-ի դեկտեմբերի 12-ին «Ադրբեջանը ստեղծեց մարդածին հումանիտար ճգնաժամ՝ քաղաքացիական բողոքի քողի ներքո Լաչինի միջանցքի ընդլայնված շրջափակում իրականացնելու միջոցով», ինչը հանգեցրեց «վտանգավոր, էսկալացիոն քայլերի»։

«Լաչինի միջանցքի փակումը, որը ծառայում է որպես Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող կարևորագույն կենսական ճանապարհ, և դրա շրջափակումը թույլ չի տալիս սննդի, կարևոր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը 120,000 մարդու և «լրջորեն վատթարացրել է կյանքի որակը Արցախում ապրող մարդկանց համար, ներառյալ՝ 30,000 երեխաների, 20,000 տարեց անհատների և 9,000 հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների դիվերսիաներ, ինչպիսիք են՝ կարևորագույն բնական գազատարը, էլեկտրահաղորդման գծերը և ֆիքսված ինտերնետը»:

 ԱՄՆ Պետդեպարտամենտը բազմիցս զգուշացրել է, որ «Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և խափանում է խաղաղության գործընթացը», և հրապարակայնորեն կոչ է արել «Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»:

Բացի Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտելուց, Ադրբեջանին ԱՄՆ-ի աջակցության անհապաղ դադարեցնելու և մարդասիրական օգնություն տրամադրելու կոչից, բանաձևով նաև խրախուսվում է ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը՝ դիմել Արդարադատության միջազգային դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ համապատասխան միջազգային տրիբունալներ՝ «համապատասխան քայլեր ձեռնարկելու հետաքննելու համար ադրբեջանական ուժերի կողմից կատարված բոլոր ռազմական հանցագործությունները», միևնույն ժամանակ կոչ է արվում ԱՄՆ-ին միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում և Արցախում՝ «անվտանգության և խաղաղ զարգացման ավելի արդյունավետ ու կայուն երաշխիքների հնարավորություններ բացահայտելու համար», ինչպես նաև «աջակցել ԱՄՆ պատժամիջոցներին՝ գործող օրենսդրական լիազորությունների ներքո՝ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի շրջափակման և տարածաշրջանում հայերի նկատմամբ իրականացված այլ լավ փաստագրված մարդու իրավունքների խախտումների համար»»,- ըստ Ամերիկայի հայկական համագումար՝ նշված է բանաձևի նախագծում:

«Համագումարը ողջունում է Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության անխոնջ ջանքերը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր կողմից Արցախի հայ ժողովրդի դեմ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար, մասնավորապես, մինչ Ադրբեջանի կողմից շրջափակումը, որը ևս մեկ մարդասիրական ճգնաժամ է առաջացրել, արդեն յոթերորդ շաբաթն է ընթանում»,– ասել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Մենք հորդորում ենք ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը դադարեցնել Ադրբեջանի փորձերը՝ ուղղված հայ ժողովրդի էթնիկ զտմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանն ապակայունացնելուն՝ հանուն իր շահի»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է