«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եկեք ազնվությամբ արձանագրենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաջողություններ է գրանցել։
Այո, մենք չունենք աշխարհի` մեր երազանքների աջակցությունը, բայց մեզ հաջողվում է ի հեճուկս Բաքվի ու Մոսկվայի ջանքերի` մի շարք արդյունքների հասնել։ Փորձեմ ձևակերպել մի քանիսը.
1. Նախ հաջողվեց ձերք բերել հստակ քաղաքական դաշնակից (Ֆրանսիա). մի բան, որը մենք, մեղմ ասած, վաղուց չենք ունեցել։
2. Հետո հաջողվեց Հայաստանի անվտանգությանը ավելացնել մի լուրջ բաղադրիչով` բերել ԵՄ դիտորդներին ու տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով։
3. Զուգահեռաբար հաջողվում է աշխարհին ցույց տալ, որ այստեղ պատերազմ ուզողը Ադրբեջանն է, խաղաղություն ուզողը` Հայաստանը։ Մանրից առաջադեմ աշխարհի հռետորաբանությունը դառնում է հասցեական։
4. Ստացվեց նաև բանակցություններում Ռուսաստանին այլընտրանք հանդիսացող միջնորդներ գտնել ու կոնֆլիկտը միջազգայնացնել` զրկելով Մոսկվայի միջնորդական մենաշնորհով մեր վրա ճնշելու լծակից։
Այս ամենը ակնհայտորեն հակասում է թե Բաքվի և թե Մոսկվայի շահերին, բայց մեզ հաջողվեց հասնել դրան, ու դա լավ է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…