Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի կամ Հայոց բանակի օրն է։
Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։
Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։
Անուրանալի է ՀՀ զինված ուժերի դերը Արցախյան գոյամարտի ամբողջ ընթացքում, որի հերոսական դրվագներն ու փառավոր պատմությունները վաղուց դարձել են նորանկախ Հայաստանի և հայ ժողովրդի հպարտության առարկան։
Այսօր էլ, երբ Հայաստանը դիմագրավում է անվտանգային լրջագույն սպառնալիքներ, երբ հայությունը կանգնած է գոյութենական վտանգի առջև, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ռազմատենչ ու ծավալապաշտական նկրտումները, Հայոց բանակն առավելագույն զգոնությամբ, նվիրումով ու զորավորությամբ կանգնած է սահմանին՝ վասն Հայրենիքի պաշտպանության։
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ բանակ, խաղաղություն, ուժ, արևշատություն ու բարգավաճում ձեզ, ռազմի հա՛յ նվիրյալներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…