Գլխավոր
24.08.2019

Արշավելու ճիշտ երանգները Mediamax

Արշավելու ճիշտ երանգները Mediamax

Մեկ անգամ արշավելուց հետո կամ անհամբեր կսպասես հաջորդ հանգստյան օրերին, որ էլի արշավի գնաս, կամ էլ այլեւս երբեք չես ընկնի սարեր-ձորերը: Պրոֆեսիոնալ արշավական խմբին միանալու ու ճիշտ արշավելու դեպքում գրեթե անհնար է չվարակվել արշավային մշակույթով. միայն թե եթե սկսնակ եք, անհրաժեշտ է հետեւել մի քանի կանոնների, որ արշավն առաջին ու վերջինը չդառնա:

Բարձր տակացուով կոշիկը պարտադիր է, գլխարկը ցանկալի, առանց ուսապարկ էլ գուցե քեզ արշավի չտանեն… Ինչո՞ւ պետք է չշփոթել արշավն էքսկուրսիայի կամ «քաղաքից դուրսի» հետ, ինչո՞ւ չվախենալ, ինչպե՞ս ճիշտ արշավել, վերջապես ինչո՞ւ սկսել արշավել. նման հարցերի ու արշավային մշակույթի մասին զրուցել ենք Armenian Geographic նախագծի հեղինակ Տիգրան Շահբազյանի հետ:

Տիգրանը կազմակերպել եւ ղեկավարել է ավելի քան 400 արշավ եւ լեռնային վերելք, նա բարձրացել է Հայաստանի գրեթե բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները, անցել է ամենախոր ձորերով ու քարանձավներով: 6 տարի առաջ հիմնել է Armenian Geographic նախագիծը, որը Հայաստանում ամենահայտնի ու ակտիվ արշավական ակումբներից մեկն է:

Արշավային մշակույթ

Պետք է սկսել մատչելի արշավից, որ արշավային մշակույթը քեզ դուր գա: Ամենահայտնի արշավը Լաստիվերն է, շատերը հենց դրանից էլ սկսում են. հեշտ է ու թեթեւ, ընդամենը 6 կմ է: Մենք արդեն Լաստիվեր արշավ չենք կազմակերպում, որովհետեւ հիմա Հայաստանում ով մեկ-երկու անգամ արշավ է գնում, սկսում է ինքը կազմակերպել ու հենց Լաստիվեր գնալ: Մենք միշտ աշխատում ենք նոր վայրեր գնալ եւ հաճախ էքսպեդիցիոն արշավներ կազմակերպել:

Ուզում ենք մարդկանց սովորեցնել, որ արշավելը մշակույթ է. առանց ուսապարկի կամ հարմար կոշիկի մարդկանց մեզ հետ արշավ չենք տանում: Պետք է քայլես շարքով, պետք է ինքդ տանես քո ուտելիքը, դեղատուփը ու քո ջուրը… Ես կարող եմ ջուր հյուրասիրել, բայց դա ոչ թե օգնություն է, այլ ընդհակառակը՝ մարդն, ասես, իր հույսը դնում է ուրիշի վրա:

Ոչ թե արշավ, այլ էքսկուրսիա

Մարդիկ արշավն էքսկուրսիայի հետ են շփոթում, օրինակ, դասարանով պետք է գնան ինչ-որ տեղ խորոված ուտելու, ասում են՝ գնում ենք Բյուրական արշավի: Կամ ինչ-որ բանկի աշխատողներով որոշում են՝ այս կիրակի չգնա՞նք արշավ, գնում են մի «բեսեդկա» են գտնում, խորոված են անում, գուցե 1-2 կմ նաեւ քայլում են, ինչ-որ եկեղեցի են հասնում ու հետո նկարներ են հրապարակում սոցցանցերում՝ «արշավ էինք գնացել, արշավ, #արշավ… »: Մյուսն էլ մտածում է, թե դա է արշավը եւ մարդիկ սխալ ընկալում են ունենում արշավի մասին:

Երբ հարցնում ենք՝ արշավական փորձ ունե՞ք, կարո՞ղ եք 20 կմ հաղթահարել, հաճախ պատասխանում են, որ շատ-շատ են արշավների գնացել ու թվում են՝ Տաթեւի վանք, Հաղարծին, Հաղպատ ու այդպես մոտ 20 հատ վանք ու եկեղեցի են նշում: Վստահեցնում են, որ կարող են, բայց այն իրականում լինում է իրենց կյանքի առաջին արշավը: Իսկ առհասարակ, 15-20 կմ արշավը թեթեւ ուսապարկով նորմալ է համարվում, չնայած կախված է նաեւ տեղանքի ռելիեֆից:

Չգրված սխալներ

Սկսնակ արշավորդներն իրենց ցուցակում ունեն Արագած լեռը, որը շատ հաճախ դառնում է մարդկանց առաջին ու վերջին արշավը: Մարդիկ կան, որ արշավների չեն ուզում գնալ, բայց Արագած երազում են բարձրանալ. չեն հասկանում, որ պետք է կամաց-կամաց հասնել Արագածի գագաթին: Մի քանի անգամ արշավ պետք է գնալ, ցածր սարերից սկսել, քանի որ իրոք, շատ ծանր է մեկ օրում բարձրանալ Արագածի հյուսիսային գագաթը:

Իրականում, սկսնակ արշավորդի ու փորձառուի տարբերությունը մեծ չէ, որովհետեւ գուցե սկսնակը ֆիզիկապես ավելի պատրաստ է, քան հաճախ արշավ գնացողը: Ցանկալի է լինել մարզված վիճակում: Չնայած եթե մարդ մարզված էլ չլինի ու պարզապես երիտասարդ լինի՝ առանց առողջական ու քաշի խնդիրների, կարող է մեր երթուղիներով 20 կմ քայլել:

Ի՞նչ հագնել #պարտադիրներից

Կոշիկը պետք է լինի հաստ տակացուով, քանի որ լեռնային տեղանքում բարակ բոթասով կամ կեդերով քայլելիս ամեն քարը զգում ես:

Տաք հագուստ ունենալը նույնպես պարտադիր պայման է: Արշավել պետք է շարժումը չկաշկանդող հագուստով: Կա հատուկ արշավային հագուստ, սակայն սկզբի համար պարզապես հարմար հագնված լինելը բավարար է: Աշխարհում եւ արդեն Հայաստանում շատ ավելի մատչելի է դարձել արշավային հանդերձանքը, օնլայն խանութների միջոցով կարելի է մատչելի հագուստ պատվիրել: Եթե չկա, սովորական հարմար ջինսերով նույնպես կարելի է արշավ գնալ: Մարդ պետք է ուղղակի սկսի արշավել, սկսելուց հետո, մյուսների հետ շփվելով, տեսնում ես՝ ով ինչ է հագնում, ու եթե արշավային մշակույթը հավանեցիր, մյուս հարցերի պատասխաններն ինքնուրույն կգտնես:

#ցանկալիներ

Արշավային ձեռնափայտը շատ ցանկալի ու շատ կարեւոր է արշավելու համար, բայց եթե չունեք, ոչինչ: Նույնը արեւային գլխարկին է վերաբերում. բոլորին ասում ես դրա մասին, բայց մարդիկ կան, որոնք սկզբունքորեն հրաժարվում են գլխարկ կրելուց:

Ամբողջական հոդվածը՝ ՝ mediamax.am

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ