Արցախ
29.01.2023

Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Հունվարի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, որը Հայաստանում է գտնվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պատվիրակության կազմում:

Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Եգիպտոսի ղեկավարի կողմից առաջին պաշտոնական այցի իրականացումը Հայաստան։ Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը։

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ։ Կողմերը կարևորել են նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների համագործակցության ամրապնդմանը։

Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Արարատ Միրզոյանը Սամեհ Շուքրիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը: Հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության կողմից գործուն և անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման հարցում։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ