Լրահոս 24/7
29.01.2023

Իրանի պատասխանը կոշտ կլինի․ Ամիր Աբդոլլահիյան

Իրանի պատասխանը կոշտ կլինի․ Ամիր Աբդոլլահիյան

Եթե Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ գործողություններ ձեռնարկվեն, որոնք ազդում են Իսլամական Հանրապետության արդյունավետ կառավարման մարմնի և երկրի պաշտոնական ռազմական հատվածի վրա, ապա Իրանի պատասխանը շատ կոշտ կլինի։ Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը։

Արտաքին գործերի նախարարը Իրանի խորհրդարանի չորս ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնց դեմ Եվրոպան պատժամիջոցներ է սահմանել, հայտարարել է.

«Եվրախորհրդարանի ակտը ցույց տվեց, որ նրանք պատշաճ պատկերացում չունեն Իրանի ներքին իրավիճակի և նույնիսկ արտասահմանում իրանցիների մասին։ Այս քայլը նաև ցույց է տալիս ձեր գործողությունների և արտահայտությունների արդյունավետությունը երկրի ազգային շահերի և անվտանգության պաշտպանության գործում։ Մենք երկու ամիս առաջ ԵՄ համապատասխան իշխանություններին հայտնել ենք, որ եթե Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ գործողություններ ձեռնարկվեն, որոնք առնչվում են Իսլամական Հանրապետության արդյունավետ ղեկավար մարմնին և երկրի պաշտոնական ռազմական հատվածին, Իրանի պատասխանը շատ կոշտ կլինի»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ ԵՄ երկրները քաջ գիտակցում են սեփական դրությունն ու իրենց խոցելի տեղերը այս հարցի հետ կապված։

«Եվրախորհրդարանի կողմից այս ոչ պարտադիր որոշման ընդունումից հետո Եվրամիության Նախարարների խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել և եկել այն եզրակացության, որ նրանք չեն կարող կրակի հետ խաղալ և գնացել են երկրորդ սցենարով։ Նրանք պատժամիջոցների ցուցակում ներառել են որոշ ֆիզիկական անձանց անուններ»,- նշել է նախարարը։

Հունվարի 23-ին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 18 ֆիզիկական անձանց և 19 իրավաբանական անձանց նկատմամբ։ Ցուցակում ընդգրկվել են կառավարության ներկայացուցիչներ, նահանգապետեր, խորհրդարանականներ և ուժայիններ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է