Լրահոս 24/7
29.01.2023

Էջմիածնում բանակի օրվա առիթով Պատարագ է մատուցվել

Էջմիածնում բանակի օրվա առիթով Պատարագ է մատուցվել

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ:

Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:   Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:   Սուրբ Պատարագի ընթացքում Մովսես վարդապետնը, խոսելով մեր կյանքում առկա դժվարությունների ու փորձությունների մասին, ընդգծեց, որ Տերը մեզ պատգամում է՝ «Մի՛ վախեցեք» (Հովհ․ 6։20), քանզի վախը հաղթահարելով, ապագայի հույսով, հավատով ու ապաշխարությամբ կկարողանանք հասնել փրկության նավահանգիստ։  

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ պատարագիչ Հայր Սուրբը մասնավորաբար նշեց. «Հայոց անկախ պետականության մեջ պատերազմների արհավիրքներով, մեծագույն փորձություններով, կորուստների ու ձեռքբերումների բովով անցած Հայոց Բանակն այսօր տոնում է կազմավորման 31-ամյակը։ Բոլորս վստահ գիտակցում ենք, որ մեր պետականության, անկախության, անվտանգության գլխավոր երաշխիքն ու հենարանը Հայոց Բանակն է»։   Վերջում Հայր Մովսեսը աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի Տերն ուժ և իմաստություն պարգևի Հայոց Բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ ականջալուր լինելու աստվածային «մի՛ վախեցիր» կոչին, պայքարի ոգով լցվելու, վճռական եռանդով գործելու, քաջությամբ հաղթահարելու փոթորիկներն ու դժվարությունները՝ հանուն վաղվա հաղթանակների։  

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանության մարտերում զոհված քաջարի հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Ապա «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բանակի օրվա կապակցությամբ ի դեմս ներկաների իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմին, զինվորներին և գնդերեցներին։ Նորին Սրբությունն ի մասնավորի անդրադարձ կատարեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, պատերազմի աղետալի հետևանքներին և դրանց հաղթահարման ու դիմագրավման գործում Հայոց բանակի կարևոր առաքելությանը։  

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը, գնահատանքն ու սերը փոխանցեց Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին՝ մաղթելով Աստծո օգնականությունն ու պահպանությունը, քաջառողջ կյանք և արդյունաշատ առաքելություն ի շինություն Հայրենիքի և մեր ազգի բարօր կյանքի:  

Զինվորականության անունից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՀՀ ԶՈւ նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար՝ հավաստիացնելով, որ ՀՀ ԶՈւ սպայական կազմը պատրաստակամ է շարունակելու իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանության և անվտանգության խնդիրների լուծման գործում: 

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ