Հայկական արմատներով ռուս թենիսիս Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP դասակարգման աղյուսակում:
Դասակարգման նոր աղյուսակում Կարեն Խաչանովը բարձրացել է 13-րդ հորիզոնական: Առաջին տեղում կրկին Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն է: Տասնյակում են նաև Կառլոս Ալկարասը, Ստեֆանոս Ցիցիպասը, Կասպեր Ռուդը, Անդրեյ Ռուբլյովը, Ռաֆայել Նադալը, Ֆելիքս Օժե-Ալյասիմը, Տեյլոր Ֆորիցը, Հոլգեր Ռունեն և Հուբերտ Հուրկաչը: Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի Ավստրալիայի բաց առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց Ստեֆանոս Ցիցիպասին:
Կարեն Խաչանովը 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստը 2019 թվականին հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից:
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…