Լրահոս

ՀՀ շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում ներկայացրել է Բաքվի իրական նպատակները

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակները և այն համատեքստը, որում շրջափակումը տեղի է ունենում, մարդասիրական ծանրագույն հետևանքները, որոնք առաջանում են Ադրբեջանի գործողությունների պատճառով, ինչպես նաև հիմնավորեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։

«Եկել ենք խնդրելու, որպեսզի հրատապ միջամտեք՝ վերջ տալով շարունակվող մարդասիրական աղետին։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գրեթե ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից։ Նրանք շարունակում են զրկված մնալ սննդամթերքից, դեղորայքի հասանելիությունից և կյանքի համար անհրաժեշտ այլ պարագաների հասանելիությունից։ Եթե դատարանը արագ քայլեր չձեռնարկի,ապա նրանց կյանքը կլինի վտանգված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ընթացքում ասել է Լոուրենս Մարտինը։

Փաստաբանը հիշեցրել է, որ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանվեցին այն տարածքներից, որոնք Ադրբեջանը նվաճեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։

«Մեկ հոգի անգամ չի կարողացել իր տուն վերադառնալ, և պատերազմը ավարտվեց, երբ Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահների ուղարկեց տարածաշրջան։ Նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը իրենից կախված ամեն ինչ արել է, որպեսզի այնտեղ մնացող էթնիկ հայերի կյանքը դարձնի անտանելի՝ հարձակվել է հայկական գյուղերի վրա՝ խախտելով հրադադարի պայմանագիրը, հարկադրաբար տեղահանել է բնակիչներին, այդ թվում՝ բոլոր հայերին Փարուխ, Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերից, ահաբեկել և սպանել է հայերին, որոնք պատահաբար իրենց առօրյա գործերով էին զբաղվում և անցնում Ադրբեջանի զինված ուժերի մոտակայքով։ Պարբերաբար և շարունակաբար ընդհատվում է գազի մատակարարումը, բջջային կապը և ինտերնետը։ Ադրբեջանը միշտ չի թաքցրել իր նպատակը։

Մայիսի 22-ին վետերանների համար Բաքվում նոր բնակհամալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասաց․ « Մեր հիմնական պարտքն էր վտարել հայերին մեր հողերից»։ Սա այն մարդն է, ով սիրում է հայերին անվանել շներ, վայրենիներ, բարբարոսներ»,- ասել է Մարտինը։

Փաստաբանի խոսքով՝ Արցախի շրջափակումը սկսվելուց երկու օր անց Լեռնային Ղարաբաղում իշխանությունները պատասխանեցին ցուցարարների պահանջներին՝ ասելով, որ միջազգային դիտորդներին թույլ կտրվի դիտարկել այն երկու հանքերը, որոնց, իբր, վերաբերվում են բողոքի ցույցերը, սակայն ցուցարարները նորանոր պահանջներ էին ներկայացնում, որոնք չէին վերաբերվում բնապահպանական խնդիրներին։

«Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունեցին որոշում, որով թույլ տվեցին Ռուսաստանի և Ադրբեջանի դիտորդները մուտք գործեն, Ադրբեջանը չընդունեց դա, և երկու շաբաթ անց իշխանությունները ընդհանրապես դադարեցրեցին այդ երկու հանքերի գործունեությունը։ Շրջափակումը, սակայն, շարունակվում է և չի ավարտվում։ Ադրբեջանցիները բնապահպանական շատ ավելի ծանր խնդիրներ ունեն իրենց իսկ տների մոտ, որոնց մասին հարկ է մտածել։ Օրինակ՝ նավթի և գազի արդյունահանումը, շահագործումը, որոնք աղետալի բնապահպանական հետևանքների են հանգեցնում, այդ թվում՝ Կասպից ծովում:

Բայց չգիտես ինչու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը միակ տեղն է, որտեղ այսպես կոչված էկոակտիվիստները բողոքի ցույց են որոշել անցկացնել։ Ավելին, շրջափակման մեկնարկից կարճ ժամանակ անց ցուցարարները սկսեցին նորանոր պահանջներ ավելացնել, որոնք որևէ կապ չունեին իրենց այսպես կոչված բնապահպանական պահանջների հետ և ակնհայտորեն ավելի շատ տարածքային ինքնիշխանության հետ էին կապված․․․։ Իրականում այստեղ ի՞նչ է տեղի ունենում։ Ակնհայտ է՝ Ադրբեջանը փորձում է հասնել նրան, ինչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անվանել է իր հիմնական պարտքը՝ վտարել հայերին Լեռնային Ղարաբաղից»,- եզրափակել է Մարտինը։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

20 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

53 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago