Լրահոս

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել ջրօգտագործողների ընկերություններում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում, ուսումնասիրություններ են նախաձեռնվել հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում՝ պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությունները կիրականացվեն երկամսյա ժամկետում:

Աննա Վարդապետյանի հանձնարարության համար հիմք են հանդիսացել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրված Հաշվեքննիչ պալատի կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում կատարված հաշվեքննության արդյունքները:

Մասնավորապես, «Էջմիածին» և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերություններում կատարված ուսումնասիրություններով ի հայտ են եկել ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, այդ փաստաթղթերն օգտագործելու դեպքեր:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդումների հիմքերով՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը), 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

20 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

53 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago