ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը խնդրել է պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել այնպիսի «բողոքներ» կազմակերպելն ու դրանք օժանդակելը, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով տեղաշարժը։
Այս մասին դատական լսումների ժամանակ ասել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա նաեւ խնդրել է Ադրբեջանին պարտավորեցնել, որ երաշխավորի Լաչինի միջանցքով անխափան ու ազատ տեղաշարժն անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների համար։
Բացի այդ՝ անմիջապես ու լիովին վերականգնի բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը, ձեռնպահ մնա դրանք խաթարելուց։
















