Լրահոս
30.01.2023

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Այստեղ՝ այս դատարանում հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:

Այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ ահազանգեց ՄԱԿ-ի դատարանում ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա, դիմելով դատարանին, ասաց․ «Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք գալիս և հույս ունենք, որ մեր խնդրանքում արծարծված հարցերը վաղուց պետք է, որ լուծված լինեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությամբ՝ 2022-ի դեկտեմբերի 20-ին, ինչպես նաև երկկողմ փոխանակումների և նամակների միջոցով»։

Եղիշե Կիրակոսյանի վստահեցմամբ՝ Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ նա հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու՝ իր մտադրության հարցում։ Նա հիշեցրեց, որ արդեն մեկ հոգի մահացել է բուժօգնության բացակայության պատճառով, շատ այլ մարդիկ այդ բախտին արժանանալու ռիսկի տակ են, խանութների դարակները դատարկ են, սնունդը քարտերով է բաշխվում, կա դեղամիջոցների և բժշկական պարագաների պակաս, գազամատակարարումն ամբողջովին դադարեցվում է, էլցանցի բեռնվածությունը հանգեցնում է կրկնվող և երկարաժամկետ անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից հիսուն օր շարունակ։ Սակայն ցավով նշեց, որ ի հեճուկս այս ճգնաժամի՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել իր շրջափակումը բնապահպանական հորինվածքներով՝ չկատարելով նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները անգամ միասնական միջազգային դատապարտման լույսի ներքո։

Եղիշե Կիրակոսյանը փաստեց, որ Ադրբեջանը նաև անտեսում է ՄԻԵԴ-ի որոշումը՝ հանգեցնելով նրան, որ ՄԻԵԴ-ն արտակարգ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի անհամապատասխանությունը զեկուցել ԵԽ նախարարների կոմիտեին։

Ուստի Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ այս դատարանում ՀՀ-ն հանդես է գալիս որպես վերջին միջոց։ Եղիշե Կիրակոսյանը, հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, վստահեցրեց՝ Ադրբեջանի հիմնական նպատակը հայերին ԼՂ-ից վտարելն է։

Եղիշե Կիրակոսյանը նշեց․ «Գազամատակարարման և էլեկտրաէներգիայի դադարեցումները հենց այդ արդյունքին են հանգեցնելու։ Ըստ Ալիևի խոսքերի՝ եթե ինչ-որ մեկը չի ցանկանում իրենց քաղաքացին դառնալ, կարող է գնալ կամ կարող է ինքնուրույն մեկնել․ ոչ մեկը նրան չի կանգնեցնի։ Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել ԼՂ, բայց կարող են դուրս գալ այստեղից։ Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն, և այս դատարանը մեր վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»։

Լրահոս
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան