Լրահոս 24/7
30.01.2023

Սիմիդյանը հանդիպել է շուրջ ինը տասնյակ ձկնաբույծների հետ

Սիմիդյանը հանդիպել է շուրջ ինը տասնյակ ձկնաբույծների հետ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ այսօր հանդիպել է շուրջ ինը տասնյակ ձկնաբույծների հետ՝ քննարկելու ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության երկարաձգման ժամանակ օրենքով նախատեսված լինելու դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության վերաբերյալ հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

«Ողջունելով հանդիպման մասնակիցներին,

շնորհակալություն եմ հայտնել ներկայության համար և խնդրել հանդիպման ընթացքում անկեղծ և կառուցողական քննարկման միջոցով վեր հանել օրենսդրական կարգավորումների շրջանակում հնարավոր խնդիրները՝ համատեղ դրանց լուծումներ գտնելու նպատակով։

Ներկայացրել եմ հանրապետությունում ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները, ապա անդրադարձել այդ խնդիրների լուծման ուղղությամբ ոլորտն համակարգող գերատեսչության կողմից մշակվող օրենսդրական կարգավորումերին։

Խնդրել եմ գործընկերներին պատասխանատվությամբ մոտենալ ռեսուրսների օգտագործմանը և գործընկերային փոխընմբռնման մթնոլորտում կյանքի կոչել օրենսդրական կարգավորումները։

Հանդիպման ընթացքում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների կողմից բարձրաձայնվել են մի շարք ընթացիկ հարցեր և առաջարկներ։

Նախարարության վտագավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության ղեկավարը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Ձկնարդյունաբերության թափոնների վերամշակման» ուղեցույցը։

Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով կաշխատի առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ։»-ասված է նախարարի գրառման մեջ:

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ