Մոսկվան նպատակ ունի առաջ մղել «3+3» տարածաշրջանային ձևաչափը։ Այս մասին ասվում է 2022թ-ի ամփոփոչ մամուլի ասուլիսում ԶԼՄ-ի հարցերին ՌԴ ԱԳՆ պատասխանում։
«Մենք նպատակ ունենք առաջ մղել 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա): Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ տարածաշրջանային խաղացողների շահերից ելնելով համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա, համարում ենք օգտակար և ժամանակին»,-ասվում է պատասխանում։ ՌԴ ԱԳՆ-ն անդրադառնում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/605885.html
© factor.am














