

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհով երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Տեղեկությունը տարածել է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Նշվում է, որ սահմանափակումը մտցվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահյուսերի վտանգի պատճառով։
Գերատեսչությունից հավելել են, որ տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է։
Հավելենք, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…