Լրահոս
31.01.2023

ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին

ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ տարիների համակագործակցության համար: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը, որը միտված է Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ դատական և հակակոռուպցիոն ոլորտներում:

Ընդգծվել է հատկապես 2022-2026թթ.դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, արբիտրաժի ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության հարթակների մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության կարևորությունը, ինչպես նաև   Երևանում ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկած «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է ԵՄ և առաջավոր այլ երկրների փորձի հիման վրա ձևավորել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի առավել արդյունավետ ինստիտուցիոնալ հիմքեր:

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև դրական գնահատել հասարակական կազմակերպությունների և նախարարության միջև կառուցողական համագործակցության արդյունքները:

Դեսպան Վիկտորինն ընդգծել է նաև ԵՄ Բյուջետային աջակցության համաձայնագրի կարևորությունը և հույս հայտնել, որ համատեղ փոխգործակցությունը կշարունակվի բաց, թափանցիկ և արդյունավետ ճանապարհով:  Դեսպանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման  համար ԵՄ-ն արդեն իսկ տրամադրել է ֆինանսական աջակցություն, որը շարունակական է լինելու:

Նախարարը կարևորել է  Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում պետական բյուջեի և ԵՄ դրամաշնորհի համատեղ միջոցներով ձեռքբերված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերումը, որը միտված է թեթևացնելու քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակը: Նախարարն իր խոսքում նշել է, որ սարքավորումներն արդեն սկսել են կիրառվել:

Երկուստեք կարևորվել է նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում ԵՄ-ի կողմից ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես՝ Պարեկային ծառայության համար ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում կատարված աշխատանքը:

Եվրոպական միությունը՝ ԵՄ/ԵԽ-ի Գործընկերություն հանուն լավ կառավարման (PGG) ծրագրի շրջանակներում «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեքստում կազմակերպել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքի ներկայացումը, ազգային փորձագետների կողմից օրենսգրքերի ուղեցույցների մշակումը, նոր օրենսգրքերի կապակցությամբ ամիսներ շարունակ վերապատրաստումների իրականացումը և այլն:

Կողմերն անդրադարձել են նաև  երկուստեք հետաքրքրություն առաջացնող մի շարք թեմաների:

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ