Լրահոս 24/7
31.01.2023

Փաշինյանն անհրաժեշտ է համարել ջրային ոլորտի բարեփոխումները

Փաշինյանն անհրաժեշտ է համարել ջրային ոլորտի բարեփոխումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, Ջրային կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է 2022 թ. ջրային համակարգերի կառավարման միջոցառումների մասին:

Նշվել է, որ հաշվետու տարում ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 5 ծրագիր՝ 50 միջոցառմամբ, որոնք ուղղված են եղել ոռոգման համակարգի առողջացմանը, Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը, կոլեկտորադրենաժային ծառայությունների մատուցմանը, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի բարելավմանը, ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանը:

Բյուջեի կատարողականը կազմել է 99 տոկոս: Առավել կարևոր ցուցանիշների թվում նշվել են հետևյալ աշխատանքները՝ ոռոգման շրջանի ամբողջ ընթացքում դիտարկված՝ նորմայից չոր և տաք եղանակային պայմաններում հնարավոր է եղել ապահովել ոռոգման կայուն ջրամատակարարում, օրենքով նախատեսված՝ Սևանա լճից 170 մլն խմ ջրառի փոխարեն իրականացվել է 165 մլն խմ ջրառ, արձանագրվել է 2003 թ. ի վեր ՋՕԸ-երից ոռոգման ջրի համար գանձումների ամենամեծ հավաքագրումը՝ մոտ 4,7 մլրդ ՀՀ դրամ: 2022 թ. շինարարության փուլ է մտել «Կյանքի պուրակ» նախագծի ոռոգման համակարգի կառուցումը, մեկնարկել է արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը:

Նշվել է, որ ոռոգման ոլորտում վերջին 5 տարում արձանագրվել է պայմանագրային ոռոգելի հողատարածքների աճ: Ջրի հաշվառման նպատակով Scada համակարգերի ծրագրի շրջանակում 2021-2022 թթ. տեղադրվել է 1500 ջրաչափական սարքավորում, 2023 թ. ավարտին ակնկալվում է այդ թիվը հասցնել 2250-ի:

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ