Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի ոսկե մեդալակիր Իսրայել Հակոբկոխյանը բողոքի ձայն բարձրացրեց Հայաստանի բռնցքամարտի առաջնության առաջին մենամարտից առաջ` ընդգծելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան զրկել է իր որդուն` Հարություն Հակոբկոխյանին, մասնակցել երկրի առաջնությանը:
Առաջնության մեկնարկից առաջ Հակոբկոխյանը բարձրացավ ռինգ, որից հետո հրաժարվեց լքել այն: «Իմ տղային, ով Հայաստանի առաջնությունում երկրորդն էր անցած տարի, եթե ընդունեմ, որ երկրորդն էր (հեղ. նախորդ տարի Հայաստանի առաջնության այդ քաշային կարգում պարգևատրում չկատարվեց, Հարություն Հակոբկոխյանը ըստ այդ պահի կայացրած որոշման երկրորդն էր, սակայն Իսրայել Հակոբկոխյանը կրկին բողոքի ձայն բարձրացրեց և որոշվեց չհայտարարել հաղթողին), չէին հրավիրում հավաքների: Եվ ես իմ միջոցներով տղայիս տանում էի մրցաշարերի: Եվ նրանք նախանձից, որ տղաս հետագայում չաճի, բողոքել էին միջազգային ֆեդերացիային, որպես չթողնեն նրան մասնակցել մրցաշարերին: Իսկ միջազգային ֆեդերացիան էլ ասել է, որ որոշումը ազգային ֆեդերացիային է թողնում: Իսկ այստեղ որոշել են, որ տղաս չպիտի մասնակցի Հայաստանի առաջնությանը»,-ասաց նա:
Ի պատասխան Հակոբկոխյանի հայտարարությանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն առանձնացրեց, որ մի քանի բռնցքամարտիկներ, այդ թվում Հարություն Հակոբկոխյանը, առանց ֆեդերացիայի իմացության մասնակցել են միջազգային մրցաշարերի` խախտելով միջազգային ֆեդերացիաների կանոնադրությունը:
«Նրանք ներկայանում են այլ ֆեդերացիայի անվան տակ և ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային ֆեդերացիաներից ստացել ենք մի քանի նամակներ, ըստ որի նրանք պահանջում են բացատրություն առ այն, թե ովքեր են ներկայացնում Հայաստանը: Մենք էլ մեր հերթին մարզադպրոցներին նամակագրությամբ հայտնել ենք, որ եթե ցանկություն ունեք մասնակցելու միջազգային մրցաշարերի, ապա դիմեք ֆեդերացիային, մենք դեմ չենք, բայց պետք է հասկանալ, թե ինչպիսի թիմով ենք ներկայանում»,-ասաց Հովսեփյանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` Միջազգային ֆեդերացիան նամակների միջոցով ներկայացրել է այն բռնցքամարտիկների անունները, որոնց պետք է խստիվ նկատողություն ստանան: Ֆեդերացիան էլ նամակի միջոցով առաջարկել է բռնցքամարտիկներին ևս մեկ հնարավորություն տալ, ըստ որի մարզիկներն իրենց դիմումի միջոցով կփաստեն, որ նմանօրինակ դեպքեր չեն կրկնվի:
«Երբ իրենք գրեցին դիմում, մենք դիմեցինք միջազգային ֆեդերացիային, որպեսզի ընդառաջեն մարզիկներին և ևս մեկ հնարավորություն տան: Այս տարի Հայաստանի առաջնությանը մասնակցում են մի քանի բռնցքամարտիկներ, որոնք միջազգային ֆեդերացիային նամակ են գրել և փաստել, որ նման միջադեպերը չեն կրկնվի: Իսկ Իսրայել Հակոբկոխկյանն ասաց, որ չի ստորագրում, կամ թող իրեն մեկ միլիոն դոլար տանք, որ ստորագրի»,-ասաց Հովսեփյանը: Վերջինս շեշտեց, որ այս ամենում քաղաքական դրդապատճառ չի տեսնում:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն իր խոսքում պարզաբանեց, որ Հարություն Հակոբկոխյանը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և ինքն էլ առաջարկել է Իսրայել Հակոբկոխյանին, որ Հարությունը մարզվի հավաքականի հետ, սակայն բազմափորձ բռնցքամարտիկը ցանկություն է հայտնել, որ որդին իր ղեկավարությամբ մարզվի:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…