Facebook
25.08.2019

Առնվազն երկու իրադարձություն բացահայտեց մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավերներ

Առնվազն երկու իրադարձություն բացահայտեց մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավերներ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ տեղի ունեցած առնվազն երկու իրադարձություն բացահայտեց մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավերների մասին։

Նախօրեին «Մալաթիա մոլում» հրդեհաշիջման աշխատանքները տարօրինակ կերպով և ի զարմանք շատերի համակարգում էր ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը (https://www.youtube.com/watch?v=mH7qP-WMjdo

Ոստիկանության տոտալ անգործության հայացքի ներքո ոչ վաղ անցյալի այս օլիգարխը իր սեփական տարածքը հրդեհից ազատում/փրկում էր բացառապես իր պատկերացումների համաձայն։ Ինքն էր որոշում, թե ինչպես և շենքի որ հատվածում հատկապես պետք է աշխատեն ԱԻՆ փրկարարները։ Լավ է, որ գոնե նրանք կարևորություն չէի տալիս այս կիսագրագետ օլիգարխի ցնորված հրահանգներին և անմնացորդ ու խիզախությամբ կատարում էին իրենց աշխատանքը։

Իսկ ոստիկանությունը հրշեջների անարգել աշխատանքը ապահովելու փոխարեն դիտում էր, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը հրդեհի ամենաթեժ պահին իր աշխատակիցներին տարհանվելու փոխարեն ստիպում մնալ ներսում, որ նրանք իր ապրանք/տեխնիկան փրկեն՝ խեղդվելով ծխի մեջ։

Երկրորդ իրադարձությունն ավելի վտանգավոր է։

Չգիտեմ՝ քանի մարդ է դիտել օրենքով գող Պզոյի՝ Արմեն Ղազարյանի և նրա ընկերների ամենաթող պահվածքը ոստիկանական բաժանմունքում (https://www.youtube.com/watch?v=6iZiplfaKfY), բայց այն, ինչ տեղի է ունենում օրենքով գողի մասնակցությամբ ոստիկանության բաժանմունքում առնվազն այս տեսանյութում արձանագրվածի շրջանակներում, ուղղակի սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը, որովհետև դրանից մի հետևություն է հնարավոր անել՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ և ՀՀ քաղաքացին իր անվտանգության և պաշտպանության համար թույլատրելի և գուցե անթույլատրելի միջոցների պետք է դիմի ինքնուրույնաբար, օրենքով սահմանված, գուցե չսահմանված կարգով և իր պատկերացումների համաձայն, որովհետև ոստիկանություն կոչվածն ի վիճակի չէ այլևս պաշտպանել ՀՀ քաղաքացուն օրենքով գող, քրեական հեղինակություն կոչվող այս ոհմակից։

Հայաստանի անկախացումից մոտ 30 տարի անց մենք ստիպված ենք արձանագրել ոստիկանության ամենաթողությունը, ոստիկանապետության «պերճանքն ու թշվառությունը»:

Եվ բանն այստեղ միայն ոստիկանությունը չէ: Այն գործիք է, դրսևորում, իսկ խնդիրը, իհարկե, համակարգն է՝ իր ամբողջ բաղադրիչներով: Առանց այդ ամբողջականության Հայաստանի քաղաքացին և իշխանությունը ընդհանրապես ունակ չէ ապավինել այդպիսի ոստիկանության:

Ոստիկանությունն այդպիսինն է այդ համակարգային հավաքականության, օլիգարխիայի, քրեական տարրերի ամբողջության ուժով:

Այդ հավաքական ուժն է ոստիկանությունը վերածել հասարակության դեմ թրի ու վահանի, համակարգային զրահի:

Ու ոչ մի հեղափոխություն ունակ չեղավ փոխել իրերի նախկին վիճակը, ոչ մի հեղափոխական նշանակում չկարողացավ ոստիկանությունը կարգի բերել և այսքան ամիս անց ոստիկանությունում արմատական բարեփոխումների սկիզբ դնել։

Ես ձեռնպահ կմնամ լուծումներ առաջարկել, որովհետև դրանք կարող են տարբեր լինել և խիստ ծայրահեղ։ Բայց սա իշխող ուժի պատասխանատվության տիրույթում է՝ ստանձնեք պատասխանատվությունը, որոշեք՝ ով և ինչպես պետք է պատասխան տա այս բեսպրեդելի համար, ով պետք է հեռանա համակարգից և ով կարող է առհասարակ շարունակի մնալ իր պաշտոնում՝ առնվազն փրկելու համար ոստիկանական համարգը վերջնական հեղինակազրկումից և ոչնչացումից։

Լրահոս
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
16:42
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
16:29
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
16:05
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
15:52
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
15:36
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
15:14
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
14:52
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
14:21
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
13:59
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
13:42
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
13:29
ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ գույքեր
13:09
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ գույքեր
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
12:58
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Իրանի ռեժիմի տապալումը «հասանելի նպատակի» շրջանակում է. Նեթանյահու
12:38
Իրանի ռեժիմի տապալումը «հասանելի նպատակի» շրջանակում է. Նեթանյահու