Լրահոս
01.02.2023

Նրանք անսեր և անխիղճ են. թուրք իրավապաշտպանը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ակտիվիստների մասին

Նրանք անսեր և անխիղճ են. թուրք իրավապաշտպանը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ակտիվիստների մասին

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած Ալի Էրթեմի այրին՝ Սելայ Էրթեմը, բացառիկ հարցարզույց է տվել Ermenihaber.am-ին։

Էրթեմը բնակվում է Գերմանիայում, հայտնի ակտիվիստ է, իրավապաշտպան և մանկավարժ։ Ղեկավարում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։

– Լաչինի միջանցքի փակումը և դրա բնապահպանական պատճառաբանությունը ինչպե՞ս կմեկնաբանեք։

–  Այս վայ բնապահպանները իրենց հրապարակած տեսանյութում ցույց են տվել, որ իրենք անսեր և անխիղճ «ակտիվիստներ» են, ովքեր թշնամաբար են տրամադրված իրական կյանքին։ Տեսնելով այն աղավնու դաժան ճակատագիրը, որին որպես «խաղաղության խորհրդանիշ» ցուցարարները փորձում էին օդ թռցնել, բայց արդյունքում հենց իրենց ձեռքերի մեջ խեղդամահ արեցին, մեկ անգամ ևս համոզվեցին իրենց ստեղծած սցենարի կեղծ ու շինծու լինելու մեջ: Իրենց կողմից իսկ պատրաստված տեսնայութը նույնիսկ մատնեց իրենց ողջ էությունն ու իրական մտադրությունները, երբ անշնչացած աղավնին ճախրելու փոխարեն կույտի պես գետին ընկավ: Նրանք բառացիորեն մարեցին կյանքը։

– Ադրբեջանի կողմից Ղարաբաղի 120.000 հայությանը հումանիտար աղետի առջև կանգնեցնելն ի՞նչ հետևանքներ կունենա։

– Միամտություն կլինի ենթադրել, որ 120 հազար մարդ դողալու է իր կյանքի համար: 44-օրյա պատերազմում իր հարյուրավոր, նույնիսկ հազարավոր երիտասարդներ զոհաբերած հայ ժողովուրդը և Ղարաբաղի բնիկ ժողովուրդը՝ արցախահայությունը, այս հողերը չլքեց նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ խիզախորեն վճռական պայքարելու որոշում կայացնելով:

Պետք է ընդգծել հետևյալ փաստը. Լաչինի ճանապարհի փակումը և այս բոլոր փորձերը Ղարաբաղի հայաթափման ծրագրեր են։ Ցավոք, չկա միասնական միջազգային դիրքորոշում, որը թույլ կտա գործողություններ  ձեռնարկել՝ խափանելու այս ծրագիրը: Կրկին պետությունները հարցերին մոտենում են սեփական շահերի առաջնահերթությամբ։ Նրանք այնքան աղմուկ են բարձրացնում, որքանով որ իրենց շահերը չեն վնասվում։ Այսինքն, ինչպես հարյուր տարի առաջ, հայերը կանգնած են միայնակ մնալու վտանգի առջև։

– Մեկնաբանեք խնդրեմ Թուրքիայի հայտնած աջակցությունը Ադրբեջանին այս հարցում։

– Ժամանակակից աշխարհում և Կովկասում ստեղծված իրադրությունը եզակի հնարավորություններ է ստեղծել նավթ ունեցող ադրբեջանցի օլիգարխների համար՝ իրականացնելու իրենց հավակնությունները։ Ադրբեջանն օգտվում է այս հնարավորությունից և անում է ամեն ինչ՝ իր պատմական հավակնությունները կյանքի կոչելու համար:

Չափազանցություն չի լինի, եթե ավելացնենք, որ Թուրքիան նույնպես առաջատար դեր է խաղացել այս ծրագրում։ Թեև մենք դեռ չենք առերեսվել արևմտահայության նկատմամբ մեկ դար առաջ իրականացված ամոթալի երևույթների հետ, չենք կարող թույլ տալ, որ հիմա նման իրավիճակ ստեղծվի արևելահայության հետ։ Որպեսզի նման աղետ չկրկնվի, մեր առջեւ խնդիր է դրված մոբիլիզացնել ժողովրդավարական հասարակական կարծիքը, կեղծ քարոզչության պայմաններում պատմական փաստերը ի մի բերել:

– Ռուսաստանն և Արմուտքը, ըստ Ձեզ, որևէ բան անո՞ւմ են այս ճգնաժամի հաղթահարելու համար։

– Ռուսաստանի շահերը և Եվրոպայի շահերը, որոնք այնքան են համընկնում, որ Ադրբեջանի դեմ գործողություններ ձեռնարկելուց ձեռնպահ են մնում և աչք են փակում շատ բաների առաջ: Լավագույն դեպքում ինչ-որ լավ բան անելու իմիտացիա են ստեղծում՝ դրանով ավելի խորացնելով այս իրադարձությունների պատճառած վիշտը: Դա կանխելու համար անհրաժեշտ է պայքարի հաջող մեթոդներ մշակել, մարդասիրական աղետը կանխելու և շրջափակումը անհապաղ վերացնելու համար հասարակության յուրաքանչյուր մասնիկ, ով իրեն մարդ է համարում, պետք է քայլեր ձեռնարկի։

Պետք է հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այժմ՝ Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցի խորհրդանշական այս օրերին ևս մեկ անգամ «բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» ասելու իմաստը նաև խաղաղությունը, բարեկամությունը և արդարությունը պաշտպանելն է, Ղարաբաղի հայությանը զորավիգ լինելն ու Հայոց նոր ցեղասպանությունը կանխելը: Հրա′նտ, ողջունում ենք Արցախի ժողովրդի դիմադրությունը, կեցցե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է