Լրահոս

Նիդերլանդները շարունակելու է աջակցել Արդարադատության նախարարությանը՝ ծրագրած բարեփոխումներն իրականացնելու համար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Նախարար Գրիգոր Մինասյանը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որի համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեին քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների նոր ռազմավարության մշակման աշխատանքներում ցուցաբերած գործուն աջակցության համար:

Նախարարն ընդգծել է, որ Նոր Ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ կառույցների հետ և ներկայումս լրամշակման փուլում է:

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այնուհետ նշել է, որ Նիդերլանդները շարունակելու է աջակցել Արդադատության նախարարությանը՝ ծրագրած մեծածավալ բարեփոխումներն իրականացնելու համար:

Դեսպանն առաջարկել է քննարկել Հաագայի միջազգային մասնավոր իրավունքի կոնվենցիաների շուրջ ՀՀ-ի անդամակցության հնարավորությունը՝ ընդլայնելու համար իրավական ոլորտում համագործակցությունը:

Գրիգոր Մինասյանն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago