Լրահոս 24/7
01.02.2023

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված համար 71 մանկապարտեզը վերաբացվել է

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված համար 71 մանկապարտեզը վերաբացվել է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հիմնանորոգումից հետո վերաբացվել է համար 71 մանկապարտեզը, որը շուրջ 360 փոքրիկ համար դռները կբացի մարտից:

1980-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը հերթականն ու ամենաընդարձակներից է, որ ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում:

Երեխաների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Եվրամիության հետ բավականին լավ աշխատանք է ստացվում բոլոր ուղղություններով և, կարծում եմ, որ այն նախանշած ծրագրերը, որոնք պետք է իրագործենք, բավականին հեշտությամբ առաջ կընթանան: Սա այս տարվա երկրորդ մանկապարտեզն է, որ բացում ենք, առաջիկայում նոր մանկապարտեզների բացումներ ևս կունենանք: Մենք կապահովենք հարմարվետ ու տաք միջավայր մեր երեխաների համար, ծնողները կլինեն ավելի հանգիստ: Կարծում եմ, որ այս ծրագրով մենք հնարավորություն կունենանք մոտակա 2-3 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները հիմնանորոգել՝ ստեղծելով բարենպաստ միջավայր մեր երեխաների զարգացման համար»,- նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից, և Երևան համայնքի բյուջեից: Այս մանկապարտեզի վերակառուցման արժեքը շուրջ 552 մլն ՀՀ դրամ է:

«E5P ծրագիրը լավագույնս ներկայացնում է այն հաջողված գործակցությունը, որ ունենք այս տարիների ընթացքում: Մեր տարբեր գործընկերների, դոնոր հանրության և տեղական պատկան մարմինների հետ համատեղ կարողացել ենք իրագործել էներգաարդյունավետության բազմաթիվ միջոցառումներ, որոնք տարբեր ոլորտներ են ընդգրկում. մանկապարտեզների հիմնանորոգում, «կանաչ» ավտոբուսների ձեռք բերում, կոշտ թափոնների կառավարում»,- նշել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

«Սա տնտեսական ներդրումային պլանի ուղենիշներից մեկն է, և մենք, ըստ էության, շարունակելու ենք ներդրումներ անել ավելի կանաչ, էներգաարդյունավետ միջավայր ձևավորելու նպատակով, որը ենթադրում է ընդգրկուն ծրագրեր: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Ուզում ենք անել ամեն ինչ, որպեսզի Երևանը դառնա ավելի լավ տեղ քաղաքացիների համար»,- ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

2021 թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ: Տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, լեդ լուսատուներ, փոխվել են նաև դռներն ու լուսամուտները, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի շնորհիվ կնվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև կնվազի CO2 գազի արտանետման ծավալը: Որպես կարևոր բաղադրիչ՝ առանձնակի ուշադրություն է դարձվել նաև շենքի սեյսմիկ ամրակայմանը:

«Շատ կարևոր է, որ այս մանկապարտեզը հիմնանորոգվել է որոշակի չափանիշներով և առաջին հերթին, կարելի է ասել, որ այս նախագիծը կրթության մասին է և ոչ միայն շենքը հիմնանորոգելու, որովհետև մենք նոր տեսակի միջավայր ենք ստեղծում մեր երեխաների համար, փորձում ենք նաև այդ կրթական բաղադրիչը ներառել ծրագրերում, որտեղ երեխաները սկսում են ավելի խորքային հասկանալ, թե ինչ է նշանակում շրջակա միջավայր, ինչ է նշանակում վնաս չհասցնել շրջակա միջավայրին: Սա հաջողված այն ծրագրերից է, որի շարունակականությունը պետք է ապահովենք»,- նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր նպատակն այն է, որ երեխաները կարողանան նման անվտանգ և էներգաարդյունավետ միջավայրում խաղալ ու կրթվել: Մեր կլիմայական բանկի բոլոր միջոցառումները միտված են կլիմայի և մեր մոլորակի պաշտպանությանը, և մեր համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ ապագայում ևս նախատեսում ենք շարունակել»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչիեյ Չուրանը:

Գործընկեր կառույցների աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով առաջիկա տարիներին ևս համայնքային մի շարք մանկապարտեզներ, ինչպես նաև պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն: Հանդիավոր արարողության ժամանակ մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության հետ ստորագրվել են նախակրթարանների ու պոլիկլինիկաների հիմնանորոգման պայմանագրերը:

«Բոլոր այն մանկապարտեզները, որոնք որոշակի գրագետ չափորոշիչներով ի սկզբանե պլանավորված նախագծեր են ունեցել, միշտ հաջող հիմնանորոգում են ստանում: Շուտով ունենալու ենք ևս մեկ ծրագիր՝ ի շարունակություն այս ծրագրերի, որտեղ 30 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա նույն այս մեթոդով ու չափորոշիչով նորոգվելու են, դառնալու են էներգաարդյունավետ, ավելի քիչ էներգիա են ծախսելու և ավելի հարմարավետ են դառնալու»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Մինչ երկրորդ փուլի մեկնարկը՝ նախագծի 1-ին փուլով նախատեսված է 12 մանկապարտեզի հիմնանորոգում և ևս 3-ի վերակառուցում: Համար 71-ն այս ծրագրով վերանորոգված չորրորդ մանկապարտեզն է:

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ