Լրահոս
02.02.2023

Քննարկվել է ՀՀ-ի և Մալթայի միջև համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցը

Քննարկվել է ՀՀ-ի և Մալթայի միջև համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցը

 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության շարունակության, մասնագետների փորձի փոխանակման, ինչպես նաև ուսումնական ու վերապատրաստման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև ստեղծված բարեկամական հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը կարող են ներառել նոր ուղղություններ և հեռանկարներ:

Դեսպանը ներկայացրել է առողջ ապրելակերպի և նորարար ծրագրերի ներդրման ուղղությամբ համագործակցություն ծավալելու մասին առաջարկներ՝ կարևորելով հատկապես հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտներում փորձի փոխանակման նախաձեռնությունները:

Նշվել է, որ ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների բովանդակային ուղղվածության մեջ ներառված է նաև առողջ ապրելակերպի բաղադրիչը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցը` հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ընդգծված բացասական հետևանք է ունեցել կրթության, տնտեսության և, առհասարակ, բոլոր ոլորտների վրա:

Ա. Մարտիրոսյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին:

Դոմենիկո Արդուինին նշել է, որ խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և առաջնային են համարում ամեն ինչ անել՝ ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է