

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության շարունակության, մասնագետների փորձի փոխանակման, ինչպես նաև ուսումնական ու վերապատրաստման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև ստեղծված բարեկամական հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը կարող են ներառել նոր ուղղություններ և հեռանկարներ:
Դեսպանը ներկայացրել է առողջ ապրելակերպի և նորարար ծրագրերի ներդրման ուղղությամբ համագործակցություն ծավալելու մասին առաջարկներ՝ կարևորելով հատկապես հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտներում փորձի փոխանակման նախաձեռնությունները:
Նշվել է, որ ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների բովանդակային ուղղվածության մեջ ներառված է նաև առողջ ապրելակերպի բաղադրիչը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցը` հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ընդգծված բացասական հետևանք է ունեցել կրթության, տնտեսության և, առհասարակ, բոլոր ոլորտների վրա:
Ա. Մարտիրոսյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին:
Դոմենիկո Արդուինին նշել է, որ խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և առաջնային են համարում ամեն ինչ անել՝ ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…