ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև՝ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր:

















