Գլխավոր
25.08.2019

Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին

Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Գյումրի և մասնակցել Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Այս տարի Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրի ներքո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Գյումրիով մեկնարկել է հիմնանորոգված Շիրազի փողոցից։ «Անի» փողային նվագախմբի կատարմամբ հնչել է «Գյումրի-Լենինականը», ապա հանդիսավորությամբ բացվել է Շիրազի փողոցը։ Փողոցի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրել է մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռը։

Կառավարության ղեկավարը շրջել է Գյումրու փողոցներով, ողջունել դրսում հավաքված գյումրեցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել։ Շիրազի փողոցում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գյումրու գեղագիտական կենտրոնի սաների ցուցահանդեսի, ինչպես նաև Արհեստների ու արվեստների փառատոնի շրջանակում ներկայացված աշխատանքներին։ Ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացված էր 21 տաղավար։ Հաջորդ կանգառը Ռուսթավելի փողոցն էր. այստեղ վարչապետն ընտանիքի հետ այցելել է Սուրբ Նշան եկեղեցի, ունկնդրել երգեհոնի կատարումը, ապա դիտել եկեղեցու մոտ «Անի» պարային համույթի շուրջպարը։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միացել են շուրջպարին և պարել հայկական ավանդական երաժշտության հնչյունների ներքո։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «Խոսում են Գյումրվա մեծերը» խորագրով տոնական միջոցառումներին, որոնք անցկացվել են Ռուսթավելի և Վարպետաց փողոցներում։ Նիկոլ Փաշինյանը դիտել է բացօթյա թատերական մինի ներկայացումները՝ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում՝ «Դիմավորում է Ֆրունզը», Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում՝ «Հյուր Վարպետին» և Հովհաննես Շիրազի թանգարանում՝ «Հրավիրում է Հովհաննես Շիրազը» խորագրերի ներքո։

Այնուհետև վարչապետն ընտանիքի հետ այցելել է Ձիթողցոնց տուն-թանգարան՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, տարածված արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը ներկայացնող ցուցանմուշներին։ Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին և կոչվում է նաև Ձիթողցոնց տուն-թանգարան, քանի որ եղել է Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթած Ձիթողցյան եղբայրների առանձնատունը։

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են նաև քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում։ Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են թանգարանում ներկայացված հավաքածուին։ Այն համալրված է հայտնի մարդկանց՝ Հովհաննես Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Լև Տոլստոյի, Վլադիմիր Լենինի, նաև խորհրդային գործիչների դիմաքանդակներով և հետմահու դիմակներով։ Ընդհանուր առմամբ ցուցադրված են հետմահու 30 դիմակներ, 13 քանդակներ։

Երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու «Գյումրու օր-2019» տոնական համերգին։

Լրահոս
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը.  Փաշինյան
16:59
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Փաշինյան
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
16:49
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
16:39
Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Վերջին տարիներին տեղի է ունեցել հանրային տրանսպորտի ամենամեծ տրանսֆորմացիան․ Տիգրան Ավինյան
16:23
Վերջին տարիներին տեղի է ունեցել հանրային տրանսպորտի ամենամեծ տրանսֆորմացիան․ Տիգրան Ավինյան
Իրանը կշարունակի դիմադրությունը մինչև հակառակորդի լիակատար զղջումը․ Փեզեշքիան
16:05
Իրանը կշարունակի դիմադրությունը մինչև հակառակորդի լիակատար զղջումը․ Փեզեշքիան
Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին
15:49
Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին
Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով
15:38
Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով
Իսակով-Արշակունյացի մրցութային շրջափուլը բավականին երկար տևեց․ Ավինյան
15:27
Իսակով-Արշակունյացի մրցութային շրջափուլը բավականին երկար տևեց․ Ավինյան
Չկա ոլորտ, որտեղ մեծ ծավալի աշխատանք արված չլինի․ Տիգրան Ավինյան
15:13
Չկա ոլորտ, որտեղ մեծ ծավալի աշխատանք արված չլինի․ Տիգրան Ավինյան
ՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց
15:03
ՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց
Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան
14:33
Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան
ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերությունները նման են մեծ ընտանիքի, որտեղ ամեն ինչ պատահում է․ Չայկա
14:15
ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերությունները նման են մեծ ընտանիքի, որտեղ ամեն ինչ պատահում է․ Չայկա
ՀՀ-ն ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
14:04
ՀՀ-ն ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
Չեմ բացառում, որ հող են նախապատրաստում խլված բիզնեսները թուրքերին փոխանցելու․ Լևոն Քոչարյան
13:45
Չեմ բացառում, որ հող են նախապատրաստում խլված բիզնեսները թուրքերին փոխանցելու․ Լևոն Քոչարյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է Visa-ի տարածաշրջանային տնօրենին
13:29
Մհեր Գրիգորյանն ընդունել է Visa-ի տարածաշրջանային տնօրենին