Լրահոս 24/7
02.02.2023

Նախատեսվում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցը

Նախատեսվում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցը

Արդարադատության նախարարությունը առաջարկում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցի հասանելիությունը՝ փոփոխություն կատարելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի և դրան կից օրենքներում։ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախաձեռնությամբ փետրվարի 2-ին տեղի ունեցավ նախագծերի փաթեթի վերաբերյալ քննարկում։

Նախագծի քննարկմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, մեդիափորձագետներ, քաղաքացիական հասարակության և համապատասխան գերատեսչության ներկայացուցիչներ, որոնք նախագծի վերաբերյալ ներկայացրեցին իրենց առաջարկությունները և դիտողությունները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խոսքով՝ նախագծում որոշ խնդրահարույց և անընդունելի դրույթներ հանվել են, սակայն մնացել են այնպիսի դրույթներ, որոնք, ըստ իրեն, շրջանակային սահմանափակումներ են նախատեսում։

«Այս պարագայում ավելի անորոշ է դառնում և կամայական մոտեցման հնարավորությունները ընդլայնվում են։ Խոսքը համացանցի մասնակի կամ ամբողջական արգելափակման կամ տարատեսակ կայքերի, հավելվածների և նյութերի արգելափակման մասին է։ Ինձ համար ակնհայտ են, որ կամայականությունների և չարաշահումների հնարավորությունները կան։ Պետք է, այնուամենայնիվ, նախատեսենք ինչ-որ մեխանիզմ, որը ռազմական դրության պայմաններում իրականացվող գործողությունների վերահսկման և բողոքարկման հնարավորություն կտա»,- ասաց Մելիքյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ռազմական դրության վերաբերյալ նախագիծը պահանջված է համարում։

« Ուզում եմ հիշեցնել, որ տեղեկատվությունը պարզապես ինքնանպատակ բան չէ, տեղեկատվությունը քաղաքացիների պաշտպանության համար է։ Եվ այս համատեքստում պետք է նույն կերպ դիտարկենք տեղեկատվության տարածումը կամ դրա սահմանափակումը՝ որքանով է այն ռազմական դրության ժամանակ անհրաժեշտ քաղաքացիներին պետական անվտանգությունը պաշտպանելու համար»,- նշեց Բաթոյանը։

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ այս օրենքը, ի թիվս մնացած բոլոր սահմանափակումների, որոնք արդեն իսկ կային օրենքի մեջ, լրացնում է որոշակի այլ սահմանափակումներ և նախատեսվում է, որ այդ սահմանափակումները կիրառելու վերաբերյալ որոշումները պետք է լինեն հիմնավորված, պետք է ունենան հստակ սահմանումներ, թե ինչի համար են կիրառվում, պետք է կիրառվեն այն տարածքի համար, որտեղ հայտարարվում է ռազմական դրությունը և պետք է անպայման ընդունվեն Կառավարության որոշմամբ։

«Մյուս կողմից օրենքը չի բացառում լրատվամիջոցների աշխատանքը ռազմական դրություն հայտարարելու ժամանակ։ Հակառակը, օրենքն ասում է, որ լրատվամիջոցները պետք է անպայման հայտարարագրվեն և համապատասխան հայտարարագրում ունեցող լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան իրենց մասնագիտական գործառույթները իրականացնելու և իրենց գործունեությանը խոչընդոտելու նպատակ այս օրենքը չի նախատեսում»,- ընդգծեց Հարությունյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ այս փոփոխությունները նախաձեռնվել են, հաշվի առնելով այն դառը փորձառությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է 2020 թվականի պատերազմի և 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ։

Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքում: 

Ներկա օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում, սակայն համացանցի մասին խոսք չկար:

Նախագծով նախատեսվում է ամրագրել հետևյալը.

Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը.

Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում.

Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ինտերնետ հասանելիության ապահովում»,- նշված է նախագծում:

Նախագծի համաձայն՝ ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազորությունը տրվելու է փոխվարչապետին, որը կարող է ընդունել ենթաօրենսդրական ակտեր։

Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը ղեկավարելու է  վարչապետը:

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ