Travel One տուրիստական ընկերությունը շարունակում է բացահայտել աշխարհը հայերի համար։
Համագործակցելով համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային գործընկերների հետ` ընկերությունն առաջարկում է ճամփորդության և հանգստի բացառիկ պայմաններ լավագույն հյուրանոցներում։
Եգիպտոսի տուրիստական շուկայում խոշոր գեներատոր Skymax ընկերության հետ համագործակցության շնորհիվ Travel One-ը ներկայացնում է ոչ միայն շահավետ առաջարկներ արդեն հայտնի տուրիստական քաղաքներում` Շարմ Էլ Շեյխում և Հուրգադայում, այլ նաև հայերի համար բացում է նոր տուրիստական ուղղություն. այսուհետ հայ զբոսաշրջիկները կարող են բացահայտել Մարսա Ալամը` որպես հանգստի և բացահայտումների նոր աշխարհ։

















