Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արգենտինայի իր գործընկեր Սանտյագո Կաֆիերոյի հետ համատեղ ասուլիսում ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորություն է տեսնում։
Չավուշօղլուն նաև ասել է, որ Կաֆիերոյին տեղեկացրել է Թուրքիայի ու Հայաստանի, նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին։