Իրանը մշակել Է տիեզերական ուժերի զարգացման ծրագիր, որը նախատեսում է երկրամերձ ուղեծիր արձակված արբանյակների զանգվածի ավելացում մինչև 4 տոննա և դրանք գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու հնարավորության ապահովում, հղում անելով ТАСС գործակալությանը` տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Իրանի պաշտպանության նախարարության տիեզերական խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ահմադ Հոսեյնին նշել է, որ արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու անհրաժեշտությունը պայմանավորված է Իրանի կարիքներով։
«Նախկինում պաշտպանության նախարարությունը տարբեր ժամանակներում ուղեծիր Է դուրս բերել չորս արբանյակ: Բայց հիմնականում դրանք եղել են մինչև 50 կգ զանգվածով սարքեր, որոնք դուրս են բերվել 250-450 կմ բարձրության վրա։ Այժմ մեր կարիքները թելադրում են 100 կգ-ից մինչև 4 տոննա զանգվածով արբանյակներ երկրամերձ ուղեծիր արձակելու և դրանք մինչև 36 հազար կմ բարձրությամբ ուղեծիր (գեոստացիոնար ուղեծիր) դուրս բերելու անհրաժեշտությունը», – մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը։
«Պլանավորվում է, որ չորս տարի անց Իրանի պաշտպանության նախարարությունը կունենա ամբողջ անհրաժեշտ սպեկտրի արբանյակները, տանող հրթիռներիը, տիեզերակայանները և ուղեծրային կայանները: Տանող հրթիռների կատարելագործման բնագավառում մենք աշխատում ենք «Սիմուրգ» և «Զուլ Ջանա» տիպի արտադրանքների արդիականացման համար, որի արդյունքները շուտով կհրապարակվեն», – հավելել Է նա։
Պաշտոնյան հավելել է, որ այս տարի (խմբ.՝ ըստ իրանական տոմարի՝ տարին սկսվել է 2022 թ. մարտի 21-ին) հաջողությամբ փորձարկվել է «Սաման» տիեզերանավը, որը մշակել է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը, և նախատեսված է արբանյակները մի ուղեծրից մյուսը տեղափոխելու համար։
«Մենք մտադիր ենք հասնել միաժամանակ մինչև 10 արբանյակ արձակելու հնարավորության: Ուստի որոշում Է ընդունվել նոր տիեզերակայան ստեղծել երկրի հարավ-արևելյան Չաբահարի շրջանում, բացի Սեմնանի նահանգում գործող տիեզերակայանից: Նախագծվում է «Սորուշ» տանող հրթիռը, որը պետք է ապահովի արբանյակների դուրսբերումը գեոստացիոնար ուղեծիր, և որի առաջին արձակումը նախատեսված է 2025-2027 թվականներին», – նշել է Հոսեյնին։
Իրանն իր տիեզերական ծրագիրն սկսել Է իրականացնել 2004 թ.-ին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին Իրանն աշխարհի այն ինը երկրներից մեկն Է, որոնք արբանյակներ են արտադրում:
Իրանը ՄԱԿ-ի՝ 1959 թ.-ին ստեղծված Տիեզերական տարածության խաղաղ նպատակնեով օգտագործման կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է: 2017 թ.-ին Իրանում բացվել Է Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնը՝ ազգային օդատիեզերական արդյունաբերության խնդիրները լուծելու համար, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…