ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին:
Հանդիպման սկզբում Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ ՀԲ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է և ՀԲ-ի հետ աշխատանքները հատկապես վերջին շրջանում առավել ինտենսիվ բնույթ են կրում:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու ընթացիկ արդյունավետ համագործակցության ուղղությամբ ջանքերը:
Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ավանդույթ դարձած արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի:
Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես ՀԲ-ի կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին և նախանշել են առաջիկա համատեղ գործողությունները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…