Լրահոս 24/7
04.02.2023

Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք. գլխավոր դատախազ

Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք. գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզկենտրոն Արմավիր համայնքում:

Գլխավոր դատախազը մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Արթուր Պողոսյանը, մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները:

Գլխավոր դատախազը, կարևորելով մարզային դատախազության գործունեությունը, շեշտել է, որ գլխավոր նպատակը արդյունավետ աշխատանքի կազմակերպումն ու քաղաքացիների համար անվտանգ և իրավական միջավայրի ձևավորումն է: «Այս առումով ծրագրում ենք դատախազների մասնակցությամբ այցեր իրականացնել դպրոցներ, հաճախակի դարձնել մեր ապագա քաղաքացիների հետ շփումներն ու զրույցները՝ հասկանալու համար, թե ինչ պատկերացում ունեն նրանք իրավական համակարգի և օրինականության վերաբերյալ»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Անդրադառնալով գործընկերների հետ աշխատանքի սկզբունքներին՝ գլխավոր դատախազն ընդգծել է. «Աշխատանքում մոտեցումս ու պահանջներս հստակ են՝ նվիրվածություն սեփական մասնագիտությանը, «ո՛չ» ասելու կարողություն, սկզբունքայնություն և ազնվություն: Ազնվություն՝ առաջին հերթին ինքդ քեզ հետ: Շատ պարզ սկզբունքներ են, որոնց վրա էլ Դատախազությունում կառուցված են աշխատանքն ու մասնագիտական առաջխաղացումը: Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն»:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Արմավիրի մարզ և վստահություն հայտնել, որ մարզային իշխանության և մարզի իրավապահ մարմինների միջև հաստատված փոխգործակցությունը կնպաստի Արմավիրում օրինականության ամրապնդմանը։

Մարզի դատախազ Վահան Սարգսյանը վստահեցրել է, որ սեղմ ժամկետներում կանեն հնարավորը՝ չափելի արդյունքներ գրանցելու համար։

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է նաև Արմավիրում մինչև տարեվերջ ներդրվող Պարեկային ծառայության գործընթացին՝ կարևորելով ծառայության դերը՝ իրավախախտումների կանխարգելման տեսանկյունից: Ինչպես մյուս մարզերում, այստեղ ևս Վարդապետյանը Դատախազությանը հանձնարարել է աջակցել ծառայության ներդրմանը՝ ընդգծելով, որ Արմավիրի մարզում նոր ձևավորվող կառույցը պետք է ունենա Դատախազության խիստ, բայց գործընկերային մոտեցումը։

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ