Լրահոս

ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական նավթամթերքի գնին վերաբերող որոշումը

ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթամթերքի գնի վերին սահմանաչափ կիրառելու մասին որոշումը, այն է՝ 100 դոլար դիզելային վառելիքի և բենզինի մեկ բարելի դիմաց:

Այդ մասին հայտնել են ԵՄ խորհրդի և Եվրահանձնաժողովի մամուլի ծառայություններից։ Նպատակն է սահմանափակել Ռուսաստանի եկամուտները:

Սահմանաչափը կտարածվի արևմտյան գործարար շրջանակների և արևմուտքի վերահսկած լոգիստիկ ընկերությունների ու տարածքների վրա:

Փետրվարի 5-ից կմեկնարկի 55-օրյա անցումային շրջանը։ Սահմանափակումները չեն գործի այն արտադրանքի նկատմամբ, որը բեռնվել է մինչև փետրվարի 5-ը:

Վերին շեմը նշանակում է, որ «Մեծ յոթնյակի» և Եվրոպական միության երկրներն ու Ավստրալիան տեխնիկական, ապահովագրական և այլ ծառայություններ կտրամադրեն միայն այն դեպքում, եթե նավթամթերքը ձեռք բերվի սահմանված կամ դրանից ցածր գնով:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

12 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

12 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

12 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

12 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

12 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

13 hours ago